HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Էրեբունի արգելոց-թանգարանը 1968թ. վիճակին բերելու համար կծախսվի 350-400 մլն դրամ

2010թ. օգոստոսի 15-ի Կառավարության որոշմամբ` Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանն, իր 3 մասնաճյուղով (Էրեբունի, Կարմիր բլուր և Շենգավիթ) հանդերձ, հանձնվել է Երևանի քաղաքապետարանին: Մինչ այդ այն Մշակույթի նախարարության ենթակայության տակ էր: Այժմ ընթանում են հավաքածուների հանձնման աշխատանքները: Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը տրամաբանական է համարում, որ Էրեբունին հանձնվել է քաղաքապետարանին, քանի որ այն ի սկզբանե ստեղծվել է որպես Երևանի հիմնադրմանը նվիրված թանգարան: 2009թ. քաղաքապետարանը վերանորոգվեց արգելոց-թանգարանի աստիճանները, տեղադրեց աղբամաններ, բարեկարգման աշխատանքներ կատարեց: 2010թ. գարնանը հորդառատ անձրևների պատճառով Արգիշտի պալատի վանքային հատվածը և մի շարք պատեր փլուզվեցին: Վատ վիճակում է նաև Խալդի պալատը: «Հուշարձանը այն վիճակում չէ, որ մենք շահագրգիռ լինենք այցելություններով. խարխուլ է, կիսավեր, որոշ հատվածներ անգամ վտանգավոր են այցելուների համար»,- ասում է Գագիկ Գյուրջյանը: Այժմ իրականացվում են կոնսերվացման աշխատանքներ: Արգելոց-թանգարանը ցանկապատ չունի, բայց նախագծով նախատեսված է, որ նման ցանկապատ պետք է լինի, և որմնանկարները պետք է վերականգնվեն: Նախատեսվում է հուշարձանը բերել խորհրդային ժամանակների` 1968թ. վիճակին: Սրա համար անհրաժեշտ են 350-400 մլն դրամ և առավելագույնը 3 տարի: Գագիկ Գյուրջյանն ասում է, որ աշխարհի ոչ մի երկրում դեռ չեն փորձել վերականգնել մ.թ.ա. 8-րդ դարի կառույց, քանի որ հստակ պատկերացումներ չկան, թե նման կառույցներն ինչպիսին են եղել: Այս պարագայում ոչ թե վերականգնում են կառույցը, այլ վերստեղծում: Տնօրենի խոսքերով` իրենք նպատակ ունեն Էրեբունի ամրոց-թանգարանը լիարժեք ներգրավել տոնակատարություններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter