HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Լրագրողները տհաճ են նախարարի համար

«Հետքը» պարզել է, որ պետական թանգարաններից վերջին տարիներին անհետացել են մեծ թվով գործեր: Այդ մասին տեղեկություններ է հրապարակել նաեւ Ազգային վիճակագրական ծառայությունը: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից այդ կապակցությամբ պարզաբանում խնդրեցինք: «Մենք դեռեւս չենք հրապարակել մեր ուսումնասիրության արդյունքները: Մինչեւ տարեվերջ այս գործընթացն ավարտվելու է` 15 թանգարանների մասով: Մշակութային արժեքների ամբողջական հաշվարկ ենք կատարելու, մինչեւ տարեվերջ 900 անուն մշակութային արժեք պետք է վերահաշվառենք: Ինչի՞ վրա եք դուք հիմնվում, ես չգիտեմ»,- ասաց Հ. Պողոսյանը: Նրա խոսքով, իր ղեկավարման տարիներին մշակութային արժեքի գողության մեկ դեպք է եղել` Հրազդանի թանգարանից: Երբ նախարարին տեղեկացրինք, որ ամբողջական տվյալները, այդ թվում Ինտերպոլի միջոցով որոնվող գործերի մասին, «Հետքն» արդեն հրապարակել է, Հ. Պողոսյանն ասաց. «Խոսքն այն մասին չէ, որ ես Ինտերպոլի նամակին հավատում կամ չեմ հավատում, բայց ես չեմ էլ կարող լրագրողական մեկնաբանության վրա հենվել, ինչը չի բացառվում, որ հնարավոր է սխալ լինի: Ի՞նչ է, նորությո՞ւն է, որ լրագրողները տհաճ են: 25 օր է մամուլը գրում է, որ ես աշխատանքից հեռացվել եմ: Եթե դուք իմ նկատմամբ հավատ չունեք, ինչո՞ւ եք ինձանից հավատ սպասում»: Այնուհետեւ նա պնդեց, որ իրեն տրամադրենք այն պաշտոնական փաստաթղթերը, որտեղից քաղել ենք մեր տեղեկությունները: «Բերեք տեսնեմ Ինտերպոլի պատասխանը, այնտեղ թվեր կան, բերեք, որ ես չընկնեմ փնտրտուքի մեջ: Բերեք ես էլ ծանոթանամ: Կարող է` այնպիսի բան կա, որ դուք գիտեք, ես չգիտեմ: Դուք ինչի՞ց եք խուսափում, որ ձեր փաստաթղթերը չեք տալիս: Դուք լուրջ բանի մասին եք խոսում, չեք ասում, որ իմ մազը ծուռ է, կամ ես վատ եմ քայլում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter