HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մշո Սուլթան, Սուրբ Կարապետը» մեզ լինի օգնական

Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը Ազգային ժողովի հոկտեմբերի 28-ի նիստում Հիրավի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման օրինագծի քվեարկությունը մեր ճշմարտության պահն է` թե´ որպես առանձին պատգամավոր-քաղաքացիներ, թե´ որպես հավաքական ուժ: Երեկ խոսնակի մոտ հրավիրված խորհրդակցության ընթացքում կոալիցիոն գործընկերներն առաջարկեցին Աստանայի առաջիկա խորհրդաժողովի համատեքստում մի փոքր հետաձգել` տեղափոխել այս օրինագծի քվեարկությունը: Հիմա ասում եմ, որ խիստ անհավանական է, որ որեւէ բան փոխվի մինչեւ Աստանա կամ դրանից հետո: Մեր մեջ ինչ-որ բան պիտի փոխվի: Եվ եթե մեծամասնության համար մի փոքր ժամանակ է պետք` մենք դեմ չենք. համաձայն ենք ճշմարտության մեր պահը տեղափոխել երկու քառօրյա անց, մինչեւ հինգշաբթի` դեկտեմբերի 9-ը: Այլեւս մեզանից չեք լսի հարցը մեծ օրակարգ մտցնելու պահանջ, համաձայնություն, փոխզիջում, որովհետեւ քաղաքական մեծամասնության փաստարկներն ընդունում ենք, որ սա գտնվում է մեծ եւ քառօրյա նիստերի օրակարգում եւ կմնա այդպես մինչեւ քվեարկությունը` դեկտեմբերի 9-ը: Այդ օրն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունելով այս օրինագիծը` մենք կհրավիրենք նաեւ նոր շրջան հայոց խորհրդարանական եւ ազգային քաղաքականության մեջ, որովհետեւ հաջորդ օրը` դեկտեմբերի 10-ը, Արցախի անկախության հանրաքվեի 19-ամյակն է, այսինքն` մտնում ենք քսանամյակի մեջ եւ անհրաժեշտ է, որ դրանից հետո` մինչեւ հաջորդ տարվա 20-րդ տարեդարձի տոնակատարությունը, Արցախը, Սփյուռքը, Հայաստանը ամբողջական լարումով, միասնական ջանքերով, ինչ-որ տեղ` մեղքերի քավությամբ տանեն ծրագրավորված, նպատակասլաց քաղաքականության արշավ միջազգային հանրության եւ նրա առանձին անդամների կողմից Արցախի ճանաչման համար: Ուրեմն` մինչեւ դեկտեմբերի 9-ը «Մշո Սուլթան, Սուրբ Կարապետը» մեզ լինի օգնական:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter