
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը կարծում է, որ համաշխարհային հանրությունը նպատակադրված է լուծելու ղարաբաղյան թնջուկը և դրանից հետո բացել հայ-թուրքական սահմանը:
Այդ պարագայում, ըստ Արամ Կարապետյանի, միշտ պետք է կոմպրոմիս լինի, իսկ միջազգային հանրությունը այդ կոմպրոմիսը տեսնում է հողերի հետ հանձնման և Ղարաբաղին ժամանակավոր կարգավիճակ տրամադրելու մեջ` կարգավիճակի հարցը թողնելով ապագային:
«Միջազգային հանրությունը նմանատիպ գործընթացները փորձում է վերջացնել Դեյթոնով: Եթե տեսնում է, որ որևէ ձևով էլ չի կարող մերձեցնել, և ստատուս-քվոն իրեն էլ ձեռք չի տալիս, ապա տեղի է ունենում Դեյթոն»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց ՆԺԿ նախագահը:
Արամ Կարապետյանի կարծիքով` Աստանայում նախագահին կպարտադրվի ճանապարհային քարտեզի նման որևէ փաստաթուղթ ստորագրել, բայց նախագահը չի ստրագրի դա: Փոխարենը կլինի ոչ հստակություն մտցնող, ժամանակագրություն չպարունակող կոնկրետ որևէ փաստաթուղթ: Այսինքն` այդ փաստաթուղթը պարզապես ցույց կտա, որ կա երկկողմանի կամք` հարցը լուծելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել