HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Համայնքապետերը մաքրություն են անում

Արագածոտնի մարզխորհրդի գրեթե բոլոր նիստերի ժամանակ, ինչպես մարզպետ Սարգիս Սահակյանն, այնպես էլ ՏԻՄ վարչության պետ Սիրասնիկ Հովսեփյանը հատկապես գյուղական համայնքների ղեկավարներին «խելք ու խրատում» են, որ մաքուր պահեն իրենց համայնքները, ժամանակին կատարեն աղբահանությունը եւ գոմաղբով չպատեն միջհամայնքային ճանապարհների մայթերը: Սակայն, ինչպես պարզվում է, համայնքապետերն այնքան էլ ոգեւորված չեն մաքուր համայնք ունենալու գաղափարով: Մարզպետ Սարգիս Սահակյանը ստիպված մարզում հայտարարել է համընդհանուր սանիտարական օրեր: Մաքրման աշխատանքները կազմակերպելու համար մարզպետի կարգադրությամբ նույնիսկ ստեղծվել է մարզային հանձնաժողով, որը գլխավորում է փոխմարզպետ Մ. Առաքելյանը: Հանաձնաժողովի կազմում են նաեւ մարզպետարանի մի շարք վարչությունների պետեր: Արդեն պատրաստ է ժամանակացույցը, եւ 2 օր է` համայնքապետերը բնակչության հետ համատեղ պարտադրված մաքրություն են իրականացնում: Նախօրեին սանիտարական օր էր հայտարարված Թալինի տարածաշրջանում, երեկ` Արագածի եւ Ապարանի տարածաշրջաններում, իսկ այսօր կմաքրվեն Աշտարակի տարածաշրջանի գյուղերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter