Կապանցիները նախընտրում են արտասահմանյան անուններ
Մերի Սողոմոնյան
Այս տարվա ընթացքում Կապանում ծնված երեխաների մեծ մասն օտարահունչ անուններով է կոչվել: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Կապանի տարածքային բաժնի պետ Միլենա Վեզիրյանի խոսքով` այս տարի ընտրված անուններից Մոնիկան եւ Ալեքսն են հիմնականում գերակշռում: Իսկ հայկական ու տատիկ-պապիկների անուններ ունեցող երեխաները քիչ տոկոս են կազմում:
Այսօրվա դրությամբ 2010թ. ընթացքում Կապանում ծնվել է 419 երեխա, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 435 ծնունդ: Ընթացիկ տարում նվազել է նաեւ ամուսնությունների թիվը: Նոյեմբերի 1-ի դրությամբ ՔԿԱԳ Կապանի բաժնում գրանցվել է 155 ամուսնություն` նախորդ տարվա 183 ամուսնության դիմաց:
Նվազել են նաեւ ամուսնալուծությունների ու մահացության ցուցանիշները: Նոյեմբերի 1-ի դրությամբ 25 ամուսնալուծություն է գրանցվել, ինչը 10-ով պակաս է, քան 2009թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Այս տարի 21-ով պակասել են նաեւ մահացության դեպքերը. 10 ամսվա ընթացքում Կապանում 362 մահվան դեպք է գրանցվել` անցյալ տարվա 383-ի փոխարեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել