HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազությունը հերքում է. ՀԴԲ-ի որևէ աշխատակից Հայաստան չի ժամանել

Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ ևս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ իրականությանը չեն համապատասխանում մամուլի այն հրապարակումները, թե ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի 8 աշխատակից է ժամանել Հայաստան: ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից բանկային և բժշկական ապահովագրության ոլորտում բացահայտված զեղծարարությունների քրեական գործով ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի որևէ գործակալ Հայաստան չի ժամանել: Հայկական մամուլում տպագրված այդօրինակ լուրերի անհեթեթության մասին փաստել էր ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոյի իրավական հարցերով կցորդ Քեվին Դոնովանը՝ ՀՀ գլխավոր դատախազի հետ դեռևս հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարելով, որ ՀԴԲ-ի որևէ աշխատակից Հայաստան չի ժամանել: Ք.Դոնովանը տարածաշրջանում ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչն է և նրա հիմնական նստավայրը Թբիլիսին է: Հանդիպման ընթացքում Ք.Դոնովանը շնորհակալություն է հայտնել համագործակցության պատրաստակամության համար և նշել, որ քրեական գործով անհրաժեշտություն առաջանալու դեպքում ԱՄՆ-ն կդիմի իրավական փոխօգնության խնդրանքով: Առ այս պահը Հայաստանի իրավապահ մարմինները չեն ստացել իրավական փոխօգնության խնդրանք, հետևապես մամուլի այն հրապարակումները, թե ՀԴԲ-ի աշխատակիցներ են Հայաստան ժամանել և սկսել իրականացնել ինչ-ինչ ստուգումները, ընդամենը հերյուրանքներ են, երևակայության արգասիք: Որևէ երկրի իրավապահ մարմնի աշխատակից չի կարող որևէ այլ երկրի տարածքում իրականացնել որևէ քննչական գործողություն՝ առանց տվյալ երկրի իրավապահ մարմինների նախնական համաձայնությունը ստանալու: Հայաստանի և ԱՄՆ-ի իրավապահները նախկինում ևս համագործակցել են` կոնկրետ քրեական գործերով միմյանց ցուցաբերելով իրակավան օգնություն: Եվ դիտարկվող քրեական գործը բացառություն չէ. կլինի իրավական փոխօգնության հարցում՝ դատախազությունն իր լիազորությունների շրջանակներում կաջակցի: Առ այս պահը նման խնդրանք չի ստացվել: ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter