«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ի արձագանքը
ՎՊ-ի հաշվետվությունը բովանդակում է ոչ բավարար և ոչ ամբողջական դատողություններ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի լիցենզիաների և լիցենզիոն պայմանագրերի վերաբերյալ
2002 թվականին ընդունված «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքով սահմանվել է պարտականություն այն մասին, որ բոլոր ընդերքօգտագործողները պետք է վերագրանցեն իրենց լիցենզիաները և պայմանագրերը մինչև 01.07.2004 թ.-ն: «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն (նախկին անվանումը` «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնակություն» ՍՊԸ) օրենքով սահմանված կարգով և սահմանված ժամկետում իրականացրել իր 1998 թ.-ի լիցենզիայի և 1999 թ.-ի հանքահանման պայմանագրի վերագրանցումը: Այդ մասին են վկայում 07.06.2004 թ.-ի վերագրանցված լիցենզիաները` Սոթքի և Մեղրաձորի հանքավայրերի շահագործման համար և ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի թիվ 01-16/6-232 գրությունն այն մասին, որ 1999 թ.-ի հանքահանման պայմանագրերը սահմանված կարգով վերագրանցված են և ունեն իրավական ուժ: Այդ փաստաթղթեը ներկայացվել են ստուգում կատարող պաշտոնատար անձանց, սակայն ՎՊ-ն պատշաճ ուշադրություն չի դարձրել դրանց և հարցին տվել է ոչ ճիշտ իրավաբանական գնահատական:
2008 թ.-ին ընկերությունը նախարարության հետ կնքել է նոր լիցենզիոն պայմանագիր, որով 1999 թ.-ի պայմանագրի գործողությունը դադարեցվել է: ՎՊ-ն նոր պայմանագրի կնքումը շփոթել է վերագրանցման հետ և կատարել ոչ ճիշտ իրավաբանական հետևություն, այն մասին, որ վերագրանցումը կատարվել է ժամկետի խախտմամբ, ինչը ոչ մի կերպ չի հիմավորվում, քանի որ դա եղել է բոլորովին նոր պայմանգրի կնքում այլ ոչ թե վերագրանցում, իսկ նախկին պայմանագիրը ժամանակին արդեն վերագրանցված է եղել և շարունակել է իր գործողությունը մինչև 2008թ.-ին նոր պայմանագրի կնքումը:
Այսպիսով` ՎՊ-ի պնդումն այն մասին որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն 2004 թ.-ից մինչև 2008 թ.-ն աշխատել է առանց պայմանագրի և, հետևաբար, առանց ուժի մեջ մտած լիցենզիայի, չի համապատասխանում իրականությանը և զուրկ է որևէ իրավաբանական հիմավորումից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել