HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վերահսկիչ պալատը պատգամավորին դատի տվեց

Այսօր Ազգային ժողովի քառօրյայի հերթական նիստը սկսվեց «տխուր» նոտայով: Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ դատի է տվել ՀՀԿ խմբակցության անդամ, պատգամավոր Սպարտակ Մելիքյանին: Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ Վերահսկիչ պալատը «Անանիա Շիրակացի» համալսարանում ստուգումներ է իրականացրել, եւ ստուգող խմբի ղեկավարը համալսարանից պահանջել է 4000 դոլար կաշառք` համալսարանին «սեւ ցուցակում» չընդգրկելու համար: Սպարտակ Մելիքյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ ինքն անձամբ է խնդրելու  խորհրդարանին, որ իրեն զրկեն անձեռնմխելիությունից: Պատգամավորն այդ քայլը բացատրեց նրանով, որ հետագայում որևէ մեկը չասի, թե անկաշկանդ է կամ խոչընդոտում է քննությունը մինչև վերջ տանելու համար: «Ես նորություն չեմ հայտնաբերել, ընդամենը ասել եմ այն, ինչ շուտվանից կա»,- ավելացրեց Ս. Մելիքյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter