HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

2011 թ. պետական բյուջեն մտավ խորհրդարան

Այսօրվանից Ազգային ժողովում քննարկվում է 2011 թ. պետական բյուջեի նախագիծը: Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրեց բյուջեի ծախսերի կարեւոր մասերը: Անդրադառնալով մի քանի ոլորտների` Տ. Դավթյանն ասաց, որ սոցիալական ապահովության ոլորտից 2011 թ. միայն 200 մլրդ դրամ նախատեսվել է կենսաթոշակների վճարման համար, ինչը 18 մլրդ դրամով ավել է այս տարվա հատկացումից: Ավանդների փոխհատուցման համար գալիք տարվա բյուջեով նախատեսվել է այնքան գումար, ինչքան այս տարի` 1 մլրդ 650 մլն դրամ: 3,8 մլրդ դրամ նախատեսված է ճանապարհաշինության համար:  «Սա սեփական եկամուտներից է հատկացված, բայց դրանով չենք սահմանափակվելու, եւ տարբեր վարկային միջոցներից նույնպես հատկացումներ արվելու են»,- ասաց Տ. Դավթյանը: Շարունակվելու է նաեւ աղետի գոտում բնակարանաշինության ծրագիրը: Այդ նպատակով 2011-ին հատկացվելու է 26,5 մլրդ դրամ: «2011 թ. բյուջեն լինելու է այս տարվա բյուջեի տրամաբանական շարունակությունը: Մեզ համար կարեւոր խնդիր է ֆինանսական, մակրոտնտեսական կայունությունը եւ սոցիալական զարգացման կայունության ապահովումը»,- ավելացրեց ֆինանսների նախարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter