HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր Մոնթեի ծննդյան օրն է

 Մոնթե Մելքոնյան

Ինձ երբեք չի հետաքրքրում այն, որ մարդիկ ինձ հարգո՞ւմ են, թե՝ ոչ: Իմ համար կենսականն այն է, որ ես ինձ հարգեմ: Առանց սեփական անձի նկատմամբ հարգանքի ես կդառնայի կորուսյալ մի թշվառական: Սեփական անձս հարգելու համար է, որ ես գործում և ապրում եմ: Անձնապես ես չեմ հավատում ուրիշների հետ մրցակցությանը՝ լինի դա ֆիզիկական, մտավոր կամ ցանկացած այլ ձևի: Այն, ինչին հավատում եմ, իմ սեփական անձի հետ մրցակցությունն է:

Սա մրցակցության ամենադժվար և առավելագույնս հուսախափ անող տեսակն է, որովհետև ինքդ քեզ գերազանցելը անհնար է: Միշտ զգում ես, որ կարող ես և պետք է ավելի լավ անես: Չէի ասի, որ սա ամբողջովին առողջ մոտեցում է կյանքին, բայց այդպիսին եմ ես հիմա: Սա է նաև այն, ինչ ինձ կարողություն է տվել դիմագրավելու այն աներևակայելի դժվարությունները, որոնց միջով անցել եմ: Սա չի նշանակում սակայն, որ ես ինձ ամբողջովին հարգում եմ: Ոչ, ոչ, շատ մեծ թվով սխալներ եմ գործել և շատ խնդիրներ չլուծված եմ թողել ինքս ինձ իսկապես հարգելու համար:

(1986թ., հոկտեմբերի 12, հատված բանտից գրված նամակից)

Պետք է ճանաչել խնդիրները այնտեղ որտեղ նրանք գոյություն ունեն, և անմիջապես սկսել դրանք լուծել: Ներկա պահին գոյություն ունեցող խնդիրներից մեկը ազգային հարցն է իսկ մեկ ուրիշը տնտեսական վիճակը: Ինչպե՞ս ստեղծել հզոր տնտեսություն՝ առանց վերստին հաստատելու շահագործող մի համակարգ, գոնե  շատ վայրագ շահագործող մի համակարգ: Նախորդ համակարգը դարձավ շահագործող. բյուրոկրատներն ու բարձր պաշտոն ունեցողները շահագործում էին իրենց դիրքերն ու ուրիշ մարդկանց աշխատանքը, և դրա հետևանքով շահագործող մի այլ դասակարգ առաջացավ Խորհրդային Միությունում և Խորհրդային Հայաստանում: Պետք է խուսափենք որ այդ վարչակարգին մեր հակազդեցության պատճառով շահագործող դասակարգի մի այլ տեսակի առաջացման չնպաստենք: (1991 թ. օգոստոս, հատված անտիպ հարցազրույցից)

Շահագործումն ու ճնշումը իրենց էությամբ բռնության ձևեր են, և ինձ ու այլոց պաշտպանելու համար բոլոր տարբերակները համարում եմ հնարավոր, ներառյալ բռնության տարբերակները: Սա բնական է և համապատասխան իրերի ընթացքին: Ինձ չի հետաքրքրում այն, որ մարդ ծնվե՞լ է ճնշող, թե այդ  դիրքերում է հայտնվել հետևողական «ճիգերի» շնորհիվ: Եթե նա ճնշում է, ապա նա ճնշում է: Եթե նա մերժում է իր պահվածքը հեզասահ ձևով ուղղել, ապա մեզ մնում է գործը կոշտ ձևով գլուխ բերել: Այսքան պարզ: (1986 թ., հատված բանտից գրված նամակից)

Պիտի ուզեի, որ ոչ թե խոսքով հարգեն (ինձ), այլ աշխատանքով, ոչ թե երդում անեն իմ անունով կամ որևէ ուրիշի անունով, այլ գործ անեն, նորմալ գործ անեն այս պայքարի մեջ: (1993 թ., մարտ)

Համոզված եմ, որ պայքարին մասնակցելու լավագույն ձևը այդ պայքարի առաջին գիծ գնալն ու մասնակցելն է: (1991 թ., օգոստոս, անտիպ տեսաերիզային հարցազրույցից)

Անցյալին Սփյուռքի մեջ պայքարած եմ մեր ժողովրդի իրավունքներուն համար և այստեղ կգտնվիմ նույն պատճառի համար: Ասիկա այդ նույն պայքարի շարունակությունն է: Շատ նորմալ բան է: Նորմալ բան է, որ հայը գա և իր հայրենիքը պաշտպանի, շատ նորմալ բան է: Իրավունքն է բոլորին և նաև պարտականությունն է: Եվ զարմանալին այն է, որ ավելի շատ հայեր չեն եկած նույնը ընելու, միայն այն է զարմանալին: (1993 թ., փետրվար 16)

Ես Միացյալ նահանգներից եկած հայ եմ և այստեղ պայքարում եմ նույն պատճառով, ինչի համար պայքարում են մնացյալ բոլորը: Ես հայ եմ. այս հայրենիքը պատկանում է ինձ նույնքան, որքան որևէ ուրիշ հայի: Կարծում եմ իմ հայրենիքի այս կտորի պաշտպանության համար նաև կրում եմ նույնքան պատասխանատվություն, որքան ցանկացած հայ: Հետևաբար բնական է լինել այստեղ և պայքարել այս շրջանի ամբողջ բնակչության հետ միասին: (1993 թ., ապրիլ, անգլիական հեռուստատեսության լրագրողի տված հարցազրույցից)

Արցախը իմ առաջին պայքարը չէր, և վստահ եմ, որ վերջինը չի լինելու: (1993 թ., ֆրանսիական հեռուստատեսությանը տված հարցազրույցից)

«Մոնթեն առանձնահատուկ էր իր հայացքներով: Նա բերում էր իր մասնակցությունը, երբ անարդարություն էր տեսնում: Հիշում եմ մի լրագրող նրան հարցրեց. «Ինչպսի՞ն եք տեսնում Հայաստանը ապագայում»: Երևի մտածում եք, որ պետք է պատասխաներ հաղթանակած, ամուր սահմանագծով: Բայց ոչ, ասաց. «Կաշառակերներից մաքրված, արդար»: Որքան հեռանում ենք այդ օրերից, որքան ժամանակ է անցնում՝ այնքան Մոնթեի կերպարը բարձրանում է՝ որպես մեր ազգային գաղափարի և բռնադատված արդարության զգաստ քարոզիչ և առաջամարտիկ»: (Գեներալ Հմայակ Հարոյան, 2003 թ., մայիս)

1986թ., հոկտեմբերի 12, հատված բանտից գրված նամակից Պետք է ճանաչել խնդիրները այնտեղ որտեղ նրանք գոյություն ունեն, և անմիջապես սկսել դրանք լուծել: Ներկա պահին գոյություն ունեցող խնդիրներից մեկը ազգային հարցն է իսկ մեկ ուրիշը տնտեսական վիճակը: Ինչպե՞ս ստեղծել հզոր տնտեսություն՝ առանց վերստին հաստատելու շահագործող մի համակարգ, գոնե  շատ վայրագ շահագործող մի համակարգ: Նախորդ համակարգը դարձավ շահագործող. բյուրոկրատներն ու բարձր պաշտոն ունեցողները շահագործում էին իրենց դիրքերն ու ուրիշ մարդկանց աշխատանքը, և դրա հետևանքով շահագործող մի այլ դասակարգ առաջացավ Խորհրդային Միությունում և Խորհրդային Հայաստանում: Պետք է խուսափենք որ այդ վարչակարգին մեր հակազդեցության պատճառով շահագործող դասակարգի մի այլ տեսակի առաջացման չնպաստենք: 1991 թ. օգոստոս, հատված անտիպ հարցազրույցից Շահագործումն ու ճնշումը իրենց էությամբ բռնության ձևեր են, և ինձ ու այլոց պաշտպանելու համար բոլոր տարբերակները համարում եմ հնարավոր, ներառյալ բռնության տարբերակները: Սա բնական է և համապատասխան իրերի ընթացքին: Ինձ չի հետաքրքրում այն, որ մարդ ծնվե՞լ է ճնշող, թե այդ  դիրքերում է հայտնվել հետևողական "ճիգերի" շնորհիվ:  Եթե նա ճնշում է, ապա նա ճնշում է: Եթե նա մերժում է իր պահվածքը հեզասահ ձևով ուղղել, ապա մեզ մնում է գործը կոշտ ձևով գլուխ բերել: Այսքան պարզ: 1986 թ., հատված բանտից գրված նամակից Պիտի ուզեի, որ ոչ թե խոսքով հարգեն (ինձ), այլ աշխատանքով, ոչ թե երդում անեն իմ անունով կամ որևէ ուրիշի անունով, այլ գործ անեն, նորմալ գործ անեն այս պայքարի մեջ: 1993 թ., մարտ Համոզված եմ, որ պայքարին մասնակցելու լավագույն ձևը այդ պայքարի առաջին գիծ գնալն ու մասնակցելն է: 1991 թ., օգոստոս, անտիպ տեսաերիզային հարցազրույցից Անցյալին Սփյուռքի մեջ պայքարած եմ մեր ժողովրդի իրավունքներուն համար և այստեղ կգտնվիմ նույն պատճառի համար: Ասիկա այդ նույն պայքարի շարունակությունն է: Շատ նորմալ բան է: Նորմալ բան է, որ հայը գա և իր հայրենիքը պաշտպանի, շատ նորմալ բան է: Իրավունքն է բոլորին և նաև պարտականությունն է: Եվ զարմանալին այն է, որ ավելի շատ հայեր չեն եկած նույնը ընելու, միայն այն է զարմանալին: 1993 թ., փետրվար 16 Ես Միացյալ նահանգներից եկած հայ եմ և այստեղ պայքարում եմ նույն պատճառով, ինչի համար պայքարում են մնացյալ բոլորը: Ես հայ եմ. այս հայրենիքը պատկանում է ինձ նույնքան, որքան որևէ ուրիշ հայի: Կարծում եմ իմ հայրենիքի այս կտորի պաշտպանության համար նաև կրում եմ նույնքան պատասխանատվություն, որքան ցանկացած հայ: Հետևաբար բնական է լինել այստեղ և պայքարել այս շրջանի ամբողջ բնակչության հետ միասին: 1993 թ., ապրիլ, անգլիական հեռուստատեսության լրագրողի տված հարցազրույցից Արցախը իմ առաջին պայքարը չէր, և վստահ եմ, որ վերջինը չի լինելու: 1993 թ., ֆրանսիական հեռուստատեսությանը տված հարցազրույցից «Մոնթեն առանձնահատուկ էր իր հայացքներով: Նա բերում էր իր մասնակցությունը, երբ անարդարություն էր տեսնում: Հիշում եմ մի լրագրող նրան հարցրեց. «Ինչպսի՞ն եք տեսնում Հայաստանը ապագայում»: Երևի մտածում եք, որ պետք է պատասխաներ հաղթանակած, ամուր սահմանագծով: Բայց ոչ, ասաց. «Կաշառակերներից մաքրված, արդար»: Որքան հեռանում ենք այդ օրերից, որքան ժամանակ է անցնում՝ այնքան Մոնթեի կերպարը բարձրանում է՝ որպես մեր ազգային գաղափարի և բռնադատված արդարության զգաստ քարոզիչ և առաջամարտիկ»: Գեներալ Հմայակ Հարոյան, 2003 թ., մայիս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter