HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանում արձանագրվել է ջրծաղիկի վարակման 124 դեպք

Ընթացիկ ամսում Կապանում ջրծաղիկի վարակման 124 դեպք է արձանագրվել: Օդակաթիլային այս ինֆեկցիան հիմնականում մանկահասակների շրջանում է արձանագրվել: Կապանի բժշկական կենտրոնի վարակաբան Աիդա Բադալյանի խոսքով ջրծաղիկով վարակվածության դեպքեր են արձանագրվել Կապանի 5 մանկապարտեզներում եւ 4 դպրոցներում: Երեխաներին չի թույլատրվում հաճախել կրթարաններ, բոլոր հաստատություններում շարունակվում են հսկողություն իրականացվել վարակաը հայտնաբերելու եւ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար: «Երբեմն ցանը մարմնի չերեւացող հատվածում է լինում եւ ծնողները ուշ են նկատում: Այս ամսվա ընթացքում ջրծաղիկով վարակաված երեխաները հիմնականում թեթեւ են տանում, բարդություններ գրեթե չեն գրանցվել: Ջրծաղիկը հիմնականում ուղեկցվում է ջերմությամբ: Իսկ կյանքի ընթացքում մեկ անգամ ջրծաղիկով վարակվելուց հետո հիվանդության հանդեպ կայուն իմունիտետ է ձեռք բերվում, եւ ջրծաղիկով հիվանդանում են նրանք, ովքեր երբեք  ջրծաղիկով չեն վարակավել», - ասում է Աիդա Բադալյանը: Կապանում ջրծաղիկով վարակվածության մի քանի դեպք էլ արձանագրվել է 18-ից բարձր տարիքի մարդկանց շրջանում: Մերի Սողոմոնյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter