Դատավոր Նախշուն Տավարացյանի ամանորյա նվերը «Հետաքննող լրագրողներին»
«Հետաքննող լրագրողները» ՀԿ-ն պետք է հերքի Իջևանի քաղաքապետարանի գործարար համբավը, Իջևանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի պատիվն ու արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները և փոխհատուցի վնասը` 450 հազար դրամ փաստաբանական ծախսը:
Այսպիսի որոշում այսօր հրապարակեց ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, նախագահությամբ Նախշուն Տավարացյանի, «Իջևանի քաղաքապետն ընդդեմ «Հետաքննող լրագրողների»» գործով դատական վեճում:
Վերաքննիչ դատարանը «Հետաքննող լրագրողների» վերաքննիչ բողոքը բավարարեց մասնակի, մասնակիորեն բեկանեց և փոփոխեց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, համաձայն որի` փոփոխեց «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ից հօգուտ հայցվոր Իջևանի քաղաքապետարանի` 930 հազար որպես փաստաբանական ծախս բռնագանձելու պահանջը` դարձնելով 450 հազար դրամ:
Դատարանը հայցը մնացած մասով մերժեց, իսկ վճիռը մնացած մասով թողեց անփոփոխ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել