100 ծառ է տրամադրվել «Վիշապի կոթողներ» այգու ծառատունկի համար
Դեկտեմբերի 2-ին «Վիշապի կոթողներ» այգում ծառատունկ կիրականացվի: ՀՀ բնապահպանության նախարարությունը ծառատունկի համար 100 ծառ է տրամադրում: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնել է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ նոյեմբերի 30-ին այգու տարածք փորձ է արվել ծանր տեխնիկա մտցնել, սակայն ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Երեւանի տարածքային բաժնի աշխատակիցներն արգելել են: Ինչպես նաեւ տեսչության կողմից արգելվել է տեղափոխել այգու միջով անցնով գազի խողովակաշարը:
Ներկայումս նախարարության աշխատակիցները հսկողություն են իրականացնում այգու տարածքում, որպեսզի ծառեր չհատվեն:
Հիշեցնենք, որ «Վիշապների կոթողներ» այգու շուրջ 2000 քմ տարածքում «Air Construction» ընկերությունը մտադիր է բազմահարկ շենք կառուցել, ինչին դեմ է հասարակությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել