HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԴԱՀԿ պետի տրամադրությունը վատ է եղել

ԴԱՀԿ մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ արդարադատության արդեն նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի հրամանի մասին, որով գրավոր նկատողություն է արվել գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին, իմացել է կայքերից:

Մամուլի քարտուղարն ասաց նաեւ, որ տեղյակ չէ, թե էթիկայի ինչ նորմ է խախտել գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը: Այս մասին նույնպես Ռ. Գրդզելյանն իմացել է էլեկտրոնային կայքերից: «Ինչ միջադեպ է եղել` տեղյակ չեմ, թե ինչի մասին է խոսքը գնում` չգիտեմ»,-ասաց մամուլի քարտուղարը: ԴԱՀԿ-ի մեր աղբյուրների փոխանցմամբ, այսօր գլխավոր հարկադիր կատարողը վատ տրամադրությամբ է եկել աշխատանքի: Մի քանի ժամ մնացել է աշխատասենյակում եւ անմիջապես դուրս եկել: Հիշեցնենք, որ Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն այսօր ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից` իր աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով։ Կառավարության նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե Հարկադիր կատարման ծառայության ղեկավարը թույլ է տվել էթիկայի կանոնների լուրջ խախտում։ Արդարադատության նախարարին հանձնարարվել է հրապարակային պատժել նրան իր պահվածքի համար, սակայն նախարարն այս հանձնարարականը չի կատարել, ինչի պատճառով է Գ. Դանիելյանն ազատվել է աշխատանքից: Արդարադատության նախարարության կայքում երեկվա ամսաթվով արդեն տեղադրված է Գեւորգ Դանիելյանի հրամանը` Միհրան Պողոսյանին կարգապահական տույժի ենթարկելու եւ նկատողություն հայտարարելու մասին: Պարզվում է` նախարարի հրամանը ուշացած է եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter