HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի ավագանու արտահերթ նիստը` դեկտեմբերի 13-ին

Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքապետի առաջին տեղեկալ Տարոն Մարգարյանի երեկվա որոշմամբ` դեկտեմբերի 13-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ՝ Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամկետը սահմանելու մասին օրակարգով։ Արտահերթ նիստի մասին որոշումը կայացվել է` ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, 45-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 48-րդ հոդվածի 2-րդ մասով և Երևան քաղաքի ավագանու «Երևան քաղաքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» N1-Ն որոշման հավելվածի 115-րդ կետով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter