HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ճանապարհային ոստիկանության տեսուչի կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության ՃՈ 1-ն գումարտակի 3-րդ վաշտի 1-ի դասակի տեսուչ Կարեն Հակոբյանն իր եղբոր՝ Զավեն Հակոբյանի հետ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, կատարել խուլիգանություն՝ քաղաքացու առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելով: Ըստ նախաքննության տվյալների՝ մայիսի 15-ին Մարտունի քաղաքի ավտոկայանի տարածքում Կ.Հակոբյանը վիճաբանել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Բեյբությանի հետ: Վիճաբանության ընթացքում Կ.Հակոբյանը հայհոյել է վերջինիս և ոտքով հարվածել: Ապա նրան քարշ տալով դուրս է հանել ավտոմեքենայից և շարունակել ծեծել: Վիճաբանողներին է մոտեցել Ա.Բեյբությանի ընկեր Ա.Զիրոյանը, ով պահանջել է վերջ տալ խուլիգանությանը: Սակայն Զ. և Կ.Հակոբյանները, վրդովվելով Ա.Զիրոյանի դիտողությունից, բռնություն են գործադրել նաև նրա նկատմամբ. Կ.Հակոբյանը, հարևանությամբ գտնվող անվադողերի վերանորոգման կետից վերցնելով անիվների ապամոնտաժման բանալին և այն օգտագործելով որպես զենք, հարվածներ է հասցրել Ա.Զիրոյանի ճակատին ու ձախ դաստակին՝ վերջինիս պատճառելով համապատասխանաբար թեթև և միջին ծանրության մարմնական վնասվածքներ: Դեպքին միջամտել է Ա.Զիրոյանի կինը՝ Ա.Սահակյանը, ով փորձել է օգնել ամուսնուն: Սակայն Զ.Հակոբյանը ձեռքին եղած ավտոմեքենայի ամբարձիչով հարվածել է Ա.Սահակյանի գլխին՝ նրան դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնաս: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ.Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Զ.Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով: ՀՀ գլխավոր դատախազության կայքը հայտնում է, որ քրեական գործն ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter