HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Մ.Գրիգորյանը 2010թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, վարելով ՀՀ ԱԱԾ-ում հաշվառված ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան, այն կանգնեցրել է Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում՝ հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմասում: ՀՀ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին սպայական վաշտի 2-րդ սպայական դասակի ՃՊԾ տեսուչներ Ա.Բեկլարյանը, Հ.Սուքիասյանը և Դ.Մկրտումյանը ծառայություն կատարելու ժամանակ հայտնաբերել են խախտումը: Դ.Մկրտումյանը բարձրախոսով դիտողություն է արել Մ.Գրիգորյանին և պահանջել, որ վերջինս ավտոմեքենան դուրս հանի հանդիպակաց ուղեմասից: Սակայն Մ.Գրիգորյանը վիճաբանել է ոստիկանության տեսուչների հետ և չի կատարել նրանց օրինական պահանջները, այն է՝ չի ներկայացրել ավտոմեքենայի տեխանձնագիրը և վարորդական իրավունքի վկայականը, վիրավորել է նրանց: Ըստ նախաքննության տվյալների՝ Մ.Գրիգորյանին է մոտեցել միջադեպին ականատես, ոստիկանության Արարատի մարզային քննչական բաժնի քննիչ Ս.Նազարպուրը՝ փորձելով կանխել միջադեպի հետագա զարգացումը: Սակայն Մ.Գրիգորյանը, բռնություն գործադրելով Ս.Նազարպուրի և Դ.Մկրտումյանի նկատմամբ, դիմել է փախուստի: Ձեռք բերված ապացույցների հիման վրա իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների՝ Դ.Մկրտումյանի և Ս.Նազարպուրի նկատմամբ բռնություն գործադրելու համար Մ.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Գլխավոր դատախազության կայքը հայտնում է, որ քրեական գործն ուղարկվել է Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter