HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյանն ընտրվեց քաղաքապետ

Երևանի ավագանու նիստում քաղաքապետ է ընտրվել «Հայռուսգազարդի» ղեկավար Կարեն Կարապետյանը: Նրա թեկնածությանը փակ, գաղտնի քվեարկությամբ կողմ է քվեարկել ավագանու անդամներից 50-ը, դեմ՝ 1-ը: Կարեն Կարապետյանի երդմնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին Երևանի ավագանու նիստում։ Հիշեցնենք, որ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը քաղաքապետի պաշտոնից իր հրաժարականի մասին դիմում էր ներկայացրել դեկտեմբերի 8-ին` նախագահի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին ծեծելուց հետո: Կարեն Վիլհելմի Կարապետյանը ծնվել է 1963թ. օգոստոսի 14-ին: 1970-1980թթ. սովորել և ավարտել է Երևանի Լ. Տոլստոյի անվան միջնակարգ դպրոցը: 1980-1985թթ. սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: 1985-1996թթ. աշխատել է ՀՀ պետպլանի հաշվողական կենտրոնում, գիտության և մշակույթի գործիչների ասոցիացիայում: Միաժամանակ դասավանդել է ԵՊՀ-ում: 1996-1998թթ. աշխատել է «Հայէներգո» ՊՁ-ում որպես գլխավոր տնօրենի տեղակալ: 1998-2001թթ. աշխատել է «Հայէներգո» ՓԲԸ-ում որպես գլխավոր տնօրեն: 2001թ. նշանակվել է ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ: 2001-2010 թթ. եղել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրենը: 1989թ. ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, ունի 17 գիտական աշխատանք: 2006թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով: 2008թ. ընտրվել է «Առէկսիմբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ: 2008թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով: 2010թ. ստացել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան: Ամուսնացած է, ունի երեք երեխա: Լուսանկարը` yerevan.am կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter