Ի պաշտպանություն դելֆինների
«Facebook» սոցիալական ցանցի «Մենք ենք այս քաղաքի տերը» խմբում տարածվել է հետեւյալ հաղորդագրությունը. «Դելֆիններին, ծովառյուծին ու փոկերին արդեն բերել են Հայաստան, (դելֆիններից մեկն էլ ձագուկ է ունեցել) 24-ին` ուրբաթ օրը, դելֆինատանջարանի բացումն է, քաղաքի ամեն անկյունում պլակատներ են փակցվում, թռուցիկներ են բաժանվում, եկեք փորձենք ընդդիմանալ, մեղք են էդ խեղճերը` ծովից կտրված, էդ փոքր տարածքում, արհեստական պայմաններում։ Էլ չասած, որ շահագործելու են առանց պահանջվող փաստաթղթերի ու թույլտվությունների։
Հիմա, ինչ ենք անում՝ դատական հայց է պատրաստվում, բանակցում ենք քաղաքապետի ու ավագանու հետ:
Ինչ կարող եք անել՝ ճղեք ու պոկեք ձեզ հանդիպած պլակատները (դելֆինարիումի բացման), մի քանի հոգի մարդ ենք՝ միացեք։ Եկեք այսօր՝ ամսի 22-ին` ժամը 16:30-ին կայանալիք հանդիպմանը, մտածենք` ինչ քայլեր կարող ենք անել (Չարենցի 46, «Օրհուս» կենտրոն՝ Սայաթ-Նովա–Չարենց խաչմերուկ):
Մասնակցեք ամսի 24-ին` դելֆինատանջարանի բացման օրը, կայանալիք ցույցին, մասնավորապես կբաժանենք թռուցիկներ, կունենանք կենդանիների պաշտպանությանն ուղղված պաստառներ։ Ուկրաինայի (որտեղից բերվել են կենդանիները) մեր կոլեգաներից հետևյալ լուրը ստացանք՝
«Возможно, но это пока неточно, киевляне проведут акцию под Минприроды в вашу поддержку против открытия дельфинария в Ереване, просто спонтанно возникла идея поддержать армянских коллег..»
Այս կամ այլ կերպ Ձեր մասնակցությունն ունեցեք այս կենդանիների փրկության գործում։
Ազատություն դելֆիններին...
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել