HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տվել են «վայրի կապիտալիզմի» գնահատականը

Դեկտեմբերի 22-ին ՄԻԺԻ գրասենյակում տեղի ունեցավ Սարդարապատ Շարժման նախաձեռնած Այլընտրանքային Խորհրդարանի սոցիալ-տնտեսական հանձնաժողովի հերթական նիստը: Օրվա բանախոս, ՄԻԺԻ փոխնախագահ Գոռ Հակոբյանը ներկայացրեց զեկույց «Աշխատավորության վիճակը ՀՀ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունից առաջ և հետո» թեմայով:

Բանախոսը հանգամանքորեն ներկայացրեց ՀՀ Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների հիմնական սկզբունքները, ինչպես նաև համադրեց դրանք աշխատողների, արհեստակցական միությունների և գործատուների իրական փոխհարաբերությունների վիճակի և գործընթացների հետ: Միաժամանակ ներկայացվեց աշխատողների սոցիալական պաշտպանվածության առկա խնդիրները, տրվեց արհմիությունների ներկա վիճակի գնահատականը, մասնավորապես գործազրկության բարձր մակարդակի պայմաններում սոցիալական երաշխիքների ոտնահարման պրակտիկան: Նիստի մասնակիցները առավել կարևորեցին աշխատավորության պաշտպանվածության և արհեստակցական միությունների կայացման հրամայականը, ինչը կարող է հիմք հանդիսանալ սոցիալական պաշտպանվածության համար, քանի որ գործող օրենսդրությունը թույլ է տալիս ապահովել աշխատավորության իրավունքները: Քննարկվեց նաև հղիության նպաստների կրճատման և սոցիալական պաշտպանվածությանն առնչվող այլ խնդիրներ: Քննարկման ժամանալ տրվեց նաև վարչակարգի կողմից իրականացվող սոցիալական քաղաքականության՝ «վայրի կապիտալիզմի» մոդելի քաղաքական գնահատականը, ըստ որի, այն բացահայտ կերպով, քայլ առ քայլ փոքրացնում է իշխող ռեժիմի ընտրախավի սոցիալական պատասխանատվությունը  բնակչության հանդեպ։ Այդ գործելակերպով վերացվում է ժողովրդի սոցիալական իրավունքները,  պահպանելով ժողովրդի պատասխանատվությունը և բեռը, ինչը Հայաստանը դարձնում է դասական դասակարգային երկիր՝ իշխող փոքրամասնությամբ և անպաշտպան մեծամասնությամբ: Մասնակիցները արձանագրեցին խնդրի կարևորությունը, ինչպես նաև պարբերական քննարկումների միջոցով  լուծումների որոնման անհրաժեշտությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter