HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գերասիմ Ալավերդյանին հետ կանչեցին

Նրա պաշտոնի հավակնորդները շատ են Երեկ «Օրինաց երկիր» կուսակցությունը քաղխորհրդի նիստում որոշել է հետ կանչել գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին` նոր որակի պահանջից ելնելով: ՕԵԿ մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն ամփոփել է ՕԵԿ պորտֆելով նշանակված երեք նախարարի գործունեությունը: Արտակարգ իրավիճակների, ինչպես նաև տրանսպորտի և կապի նախարարների աշխատանքը դրական է գնահատվել: Ա.Բաղդասարյանը քննադատական խոսք չի ասել նաև Գերասիմ Ալավերդյանի հասցեին, սակայն կուսակցությունը որոշել է նրան հետ կանչել: Սուսաննա Աբրահամյանի խոսքերով` այս պահին դեռ հայտնի չէ, թե ով է փոխարինելու Գերասիմ Ալավերդյանին: «Թեկնածուները շատ են, ունենք բազմաթիվ թեկնածուներ և մինչև հունվարի 10-ը կհրապարակենք նոր նախարարի անունը»,- ասաց կուսակցության մամուլի քարտուղարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter