Ամանորի տոնական միջոցառումների ժամանակացույց
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը Հանրապետության հրապարակում նախատեսում է անցկացնել տոնական համերգային ծրագրեր։
Դեկտեմբերի 31-ին` ժ. 13:00-ից, Հանրապետության հրապարակում կմեկնարկի տոնական համերգը` մանկական համույթների և պարային խմբերի, հեքիաթների հերոսների մասնակցությամբ։
Երեկոյան` ժ. 23:00-ից, կսկսվի տոնական համերգը` էստրադայի աստղերի, պարային խմբերի մասնակցությամբ, որը ժ. 24:00-ին կուղեկցվի շքեղ հրավառությամբ:
Համերգը կշարունակվի մինչև ուշ գիշեր` ժ. 04:00-ն։
Հունվարի 1-6-ը Հանրապետության հրապարակում կանցկացվեն ցերեկային միջոցառումներ` հեքիաթների հերոսների մասնակցությամբ:
Այդ օրերին` երեկոյան ժ. 18:00-ից 22:00-ն, Dj-ները կանցկացնեն տոնական համերգային դիսկոտեկ։
Դեկտեմբերի 6-ից տոնական միջոցառումները մեկնարկել են Ազատության հրապարակում: Ժ. 15:00-ից 18:00-ն այստեղ անցկացվում են ցերեկային համերգային ծրագրեր` մանկական համույթների, պարային խմբերի, անհատ կատարողների մասնակցությամբ։
Տոնական միջոցառումներն Ազատության հրապարակում կշարունակվեն մինչև հունվարի 6-ը:
Սահադաշտի վերածված Կարապի լճում դեկտեմբերի 30-ից մինչև 2011թ. հունվարի 6-ը կանցկացվեն գեղասահքի տոնական ցերեկային ծրագրեր` Ձմեռ պապի և Ձյունանուշի մասնակցությամբ։ Նախատեսվում են խմբակային պարեր հայ և ռուս կոմպոզիտորների երաժշտությունների ուղեկցությամբ, մենապարեր, զուգապարեր, «Բուրատինո» հեքիաթ-պար` գեղասահքի մարզադպրոցի սաների մասնակցությամբ։
Օրական 30 րոպե տևողությամբ սահադաշտում կանցկացվի նաև հոկեյի մրցաշար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել