Ո՞վ է գնդապետ Կարապետյանը
Ինչպես հայտնի է, ձերբակալվել է Տավուշի մարզի N զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանը, որը անմիջական մասնակցությամբ վերջերս զորամասում տեղի էր ունեցել աղմկալի միջադեպ: Տավուշի «Տեսանկյուն» լրատվական կայքի փոխանցմամբ` գնդապետ Կարապետյանը Հայաստանի տարբեր շրջաններում, որտեղ նա ծառայել է, արտաամուսնական կապերից երեխաներ է ունեցել:
Սակայն նա հետագայում չի հետաքրքրվել նրանց ճակատագրով: Նրա նման երեխաներից երկուսն այժմ ապրում են Նոյեմբերյան քաղաքում: Կայքը հաղորդում է, որ երեխաների մոր մահից հետո նրանք հայտնվել են սոցիալապես դժվարին վիճակում, սակայն գնդապետը չի հետաքրքրվել նրանցով, չի օգնել: Գնդապետի մեկ այլ` չափահաս աղջիկն էլ Նոյեմբերյանի սրճարաններից մեկում բարմեն էր աշխատում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել