HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյան. «Կանաչ տարածքի հաշվին որևէ շինարարություն չի լինելու»

Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր քաղաքապետ Կարեն Կարապետյանը։ Մինչ օրակարգի հիմնական հարցերին անցնելը քաղաքապետը նշեց, որ առաջիկա ուրբաթ օրը Երևանի ավագանու դիտարկմանը կներկայացվի քաղաքապետարանի կառուցվածքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների նախագիծ։ Այնուհետև Երևանի քաղաքապետն անդրադարձավ մայրաքաղաքի կենտրոնում շինարարության ծավալներին՝ նշելով, որ դրանք էականորեն նվազելու են. «Բացի բակային տարածքների բարեկարգումից` Կենտրոնում որևէ այլ շինթույլտվություն սկզբունքնորեն չի տրվելու, կանաչ տարածքի հաշվին որևէ շինարարություն չի լինելու։ Ինքնակամ և ապօրինի շինարարության ոլորտում նույնպես մենք կոշտ քաղաքականություն ենք իրականացնելու»։ Կ.Կարապետյանի հավաստիացմամբ` վերահսկողությունը շարունակական է լինելու նաև ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ։ Տրանսպորտի վարչությանը հանձնարարվեց գույքագրել ավտոկայանտեղիները և դրանք բերել օրինական դաշտ։ Հասարակական տրանսպորտի աշխատանքի արդյունավետության և ուղևորահոսքը կառավարելի դարձնելու նկատառումով առաջարկվեց տրանսպարտային նոր հայեցակարգ մշակել և մայրաքաղաքի բանուկ հատվածներում տեղադրել տեսախցիկներ: Կարեն Կարապետյանը անդրադարձավ նաև կրթական ոլորտի կառավարմանը և շեշտեց, որ դպրոցների տնօրենների թափուր պաշտոնների համար հայտարարվող մրցույթներին ապահովվի առնվազն երկու թեկնածուի  մասնակցություն: «Տարիներ շարունակ ձևավորվել է արատավոր համակարգ, երբ վերապատրաստման դասընթացների գնում և հավաստագրեր ստանում են միայն գործող տնօրենները: Արդյունքում չկա մրցակցություն և անընդհատ վերարտադրում ենք նույն համակարգը, ինչն անթույլտրելի է»,- նշեց քաղաքապետը։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter