Նոր բլոգ` կառավարություն-անհատ շփումների համար
ԼՂՀ կառավարության գործունեությունը և Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները բաց, անմիջական մթնոլորտում և մշտական կապի միջոցով քննարկելու նպատակով վարչապետ Արա Հարությունյանի նախաձեռնությամբ ստեղծվել է հատուկ բլոգ (հասցեն` govnkr.livejournal.com):
Այցելուներին ուղղված նախաբան խոսքում Ա. Հարությունյանն ակնկալիք է հայտնել, որ ԼՂՀ, ՀՀ քաղաքացիները և արտերկրում ապրող մեր հայրենակիցները ակտիվորեն հանդես կգան օգտակար վերլուծություններով ու առաջարկներով և իրենց ցանկալի նպաստը կբերեն Արցախի Հանրապետության առաջընթացին:
Վարչապետը կարևորում է բլոգների և անհատ անձանց շագագրգիռ երկխոսությունը և պատրաստակամ է արձագանքելու արժեքավոր դիտարկումներին ու գաղափարներին:
Նորաստեղծ բլոգը ներկայացվել է Ստեփանակերտի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում: Այս մասին հայտնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել