Բենզին, գինի եւ այլ ապրանքներ` կեղծ թղթադրամներով
Արենի գյուղի խանութի վաճառողուհին երկու օր առաջ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 21.00-ի սահմաններում «Ինֆինիտի» մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենայի ուղևորը խանութից գնումներ էր կատարել՝ վճարելով 10.000 դրամանոց կեղծ թղթադրամ:
Ոստիկաններն Արփի գյուղից դուրս գալու պահին նշված ավտոմեքենան կանգնեցրել են և վարորդին ու երկու ուղևորներին բերման ենթարկվել բաժին: Հետագայում պարզվել է, որ հունվարի 16-ին նույն ավտոմեքենայի վարորդ Վ. Բաղդասարյանն ու ուղևորներ Է. Մելքոնյանը և Վ. Ասլանյանը ավտոմեքենան 2000-ական դրամի բենզին լիցքավորելու համար երկու բենզալցակայանների աշխատակիցներին վճարել են 10.000 դրամանոց կեղծ թղթադրամներ:
«Նրանք նույն օրը Արենի գյուղում գտնվող գինու տաղավարից գնել են 2000 դրամի գինի, որի դիմաց դարձյալ վճարել են 10.000 դրամանոց կեղծ թղթադրամ: Է. Մելքոնյանը, Վ. Բաղդասարյանը և Վ. Ասլանյանը ձերբակալված են»,- տեղեկացնում են ոստիկանության մամլո ծառայությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել