Քոլեջի դասախոսները` «Հետքի» խմբագրությանը
«Հետքը» նամակ է ստացել Կոտայքի մարզի Նոր Գեղիի գյուղատնտեսական քոլեջի դասախոսներից: Այն առանց խմբագրման ներկայացնում ենք նաեւ ընթերցողների ուշադրությանը:
«Ձեզ են գրում Կոտայքի մարզի Նոր Գեղիի պետական գյուղատնտեսական քոլեջի մի խումբ դասախոսներ: Արդեն շուրջ 5 ամիս է` մեր պետական քոլեջը չի վճարում մեր աշխատավարձերը, ուսանողների կրթաթոշակները, արձակուրդայինները, մեծ պարտքեր են կուտակված նաև անցյալից: Քոլեջի տնօրինությունը պատճառաբանում է, թե պետական բյուջեն չի վճարում, սակայն բոլորս էլ լավ հասկանում ենք, որ խնդիրն այլ է:
Ստորացված, նսեմացված, աղքատիկ վիճակում ենք հայտվել, չենք կարողանում նայել մեր կանանց, երեխաների աչքերին: Նոր տարվա շեմին բաժանեցին կասկածելի գումարներ`իբր երկու ամսվա աշխատաբարձ (երկուսn իրար հետ կազմում էր 30 հազար ՀՀ դրամ): Չգիտեինք` ստանա՞լ, թե՞ ոչ: Որևիցե օրինական փաստաթղթի վրա չենք ստորագրում, ինչպե՞ս կարող է ամսեկան աշխատավարձը կազմել 15 հազար դրամ, չէ՞ որ բոլորս կրթված մարդիկ ենք, գոնե դա հասկանան, որ գիտենք մեր պարապած ժամերը:
Չգիտենք` ում դիմենք: Երկար տարիներ աշխատում ենք, դուրս է գալիս բողոքել այն կրթական օջախի դեմ, որտեղ 30 և ավելի տարիներ աշխատում ենք: Բայց ընտանիք ենք պահում...
Խնդրում ենք օգնել, ինքներս երեւի թե այնքան էլ ուժ չունենք` այս իրավախախտումների դեմ պայքարելու: Մեզ հասկացեք. գյուղ է, բոլորս իրար ճանաչում ենք, անհարմար ենք զգում դիմել իրավական մարմիններին, բայց հույս ունենք, որ Դուք մեզ կօգնենք: Ծանոթ լինելով ձեր լրագրողական հետաքնությանը` մեծ հույսեր ունենք»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել