HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քաղաքական ինտրիգները շարունակվում են

Հունվարի 22-ին կայանալու է Հայաստանի առաջադիմական կուսակցության համագումարը, որի ժամանակ էլ կուսակցությունը լուծարվելու է եւ միանալու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Դեռեւս 2007 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը գովում էր «Հանրապետականին» եւ ընտրություններում էլ սատարեց հենց ՀՀԿ-ին: Նույն եղանակով հունվարի 29-ին ԲՀԿ-ին է միանալու նաեւ Հայաստանի երիտասարդական կուսակցությունը: ՀԵԿ-ի վարչության անդամ Տիգրան Թաթոսյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ ամսի 29-ին կուսակցությունն ամբողջությամբ միանալու է ԲՀԿ-ին: Նշենք, որ ՀԵ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը նախկինում եղել է ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության երիտասարդական թեւի ղեկավար, այնուհետեւ` Միացյալ ազատական ազգային կուսակցության (ՄԻԱԿ) անդամ, որը, ըստ լուրերի, պատկանում է ՀՀ նախագահի փեսա Միքայել Մինասյանին: ՄԻԱԿ-ից էլ Բաբայանը տեղափոխվել է ՀԵԿ: «Վահան Բաբայանը որոշակի քաղաքական անհամաձայնություն է ունեցել եւ նախընտրել է ճանապարհը շարունակել առանձին` առանց ՄԻԱԿ-ի: Նա ՀՀԿ-ի հետ տարաձայնություններ չի ունեցել»,- ավելացրեց Տիգրան Թաթոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter