
ՀԱԿ-ն Ազատության հրապարակում կազմակերպում է տարբեր թեմաներով քննարկումներ
Հիմք ընդունելով Հայ ազգային կոնգրեսի հռչակած որոշումների կայացման գործընթացում ժողովրդի մասնակցության սկզբունքը և հետապնդելով Հայաստանի ապագա զարգացումը յուրաքանչյուր քաղաքացու սեփականությունն ու պարտականությունը դարձնելու նպատակը՝ Հայ ազգային կոնգրեսը հռչակում է Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքը՝ համաժողովրդական, քաղաքացիական ֆորում:
Ֆորումի նպատակներն են՝
- Մանրամասն և համակողմանի քննարկել և մշակել Հայաստանի հանրապետության զարգացման քաղաքականությունը՝ անդրադառնալով բոլոր ոլորտներին:
- Հնարավորություն տալ յուրաքանչյուր քաղաքացու մասնակցել նշված քաղաքականության մշակմանը:
- Ձևավորել Հայաստանի ապագա զարգացման ընդհանրական հայեցակարգ:
- Առավելագույնս օգտագործել հասարակության մեջ առկա ներուժը՝ հայեցակարգի մշակման և հանրայնացման գործում:
Ազատության հրապարակում 4 օր գործելու են ոլորտային խմբեր, որոնցից յուրաքանչյուրում կներկայացվեն Կոնգրեսի մշակած ծրագրերը, և կնախաձեռնվի հանրային քննարկում: Կոնգրեսի մշակված ծրագրերից բացի՝ կքննարկվեն ոլորտներին առնընչվող կարևոր թեմաներ: Նշված ոլորտներն են ՝
-Առողջապահություն
-Արտաքին քաղաքականություն
-Բնապահպանություն
-Կրթություն և գիտություն
-Մշակույթ
-Պաշտպանություն
-Տնտեսություն
Ներկայացումներն ու քննարկումները կանցկացվեն ամեն օր՝ ժամը 3-ից 6-ը:
Մեկնաբանել