HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Պրոֆեսիոնալ բանակ պահելու համար գումարներ չկան

Ասում է Մանվել Եղիազարյանը «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը շնորհավորեց բոլորին հունվարի 28-ի`Բանակի օրվա կապակցությամբ: Խոսելով բանակի մարտական ոգու մասին` բանախոսը նշեց, որ  ինքը խղճում է իր հայրենիքին, քանի որ գիգանտ Հայաստանից այսօր փոքր հատված է մնացել. «Ես ոչ ընդդիմություն եմ ներկայացնում, ոչ իշխանություն, բայց բոլորին խնդրում եմ, որ պատերազմի սկսվելու դեպքում միասին լինենք, պայքարենք հանուն հայրենիքի»,- ասում է Մանվել Եղիազարյանը: «Իսկ օլիգարխիան կգնա՞ կռվելու» հարցին` պատասխանեց. «Եթե չգնա, պետք է համոզենք, ուղարկենք»,- ասում է «Արաբո» ջոկատի հրամանատարը: «Հետքի» հարցին, թե բանակում տեղի ունեցող միջադեպերը պե՞տք է լուսաբանել, թե՞ ոչ, Մանվել Եղիազարյանն ասաց, որ եթե դրանով բացասականը դուրս է գալու, մեղավորները պատժվելու են, ապա պետք է լուսաբանվեն. «Թե չէ կստացվի այնպես, որ մենք անընդհատ վարկաբեկում ենք մեր բանակը, բոլոր բանակներում էլ այդ դեպքերը կան: Ամեն դեպքում` լուսաբանելը ճիշտ է, բայց դա դեռ չի նշանակում, որ մեր բանակը վատն է: Պետք է գիտակցենք, որ բանակը հայ ժողովրդի օրգանիզմի ամենազգայուն մասն է»: Պրոֆեսիոնալ բանակ պահելու համար, հրամանատարի կարծիքով, գումարներ չկան: «Հետքի» հարցին, թե ինչ պետք է անել, որ չի արվում բանակում վիճակը բարելավելու համար, բանախոսը պատասխանեց. «Պետք է էս մթնոլորտը ոչնչացնել, բարի, դրական լիցքով լցնել: Բավական է դոփենք տեղում, Հայաստանը պետք է աճի, ունենա շատ լավ բանակ: Օրենքի ուժը պետք է գործի Հայաստանում»: Նա ղարաբաղյան հարցում խաղաղ կարգավորման գործընթաց չի տեսնում, իսկ Մինսկի խմբի մասին նշեց, որ «նրանք ինչ են անում, որ գոհ լինի: Խոսում են մարդիկ, գնում իրենց տուն մինչեւ մենք հոգնենք եւ ասենք, որ տալիս ենք հողերը կամ էլ Ադրբեջանը հրաժարվի»: Այնուամենայնիվ, հողերի հանձնումը Մանվել Եղիազարյանը հնարավոր չհամարեց: «Արաբո»  ջոկատի հրամանատարը այսօր չցանկացավ խոսել տխուր թեմաներից, օրինակ, թե որքանով են ազատամարտիկները գոհ պետության ուշադրությունից, գնահատել  երկրի ներքաղաքական վիճակը եւ այլն, միայն մի բան նշեց. «Ցավալի է, որ հայը հայի համար չի ցավում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter