HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հայաստանը հետ կկանչի իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից

Կանխատեսում է Նաիրա Զոհրաբյանը Այսօր Ազգային ժողովում ասուլիս էին հրավիրել ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամները: Ասուլիսին ներկա չէին հանձնաժողովի ընդդիմադիր անդամները: Ինչպես հայտնի է, նոյեմբերի 10-ից Եվրախորհրդի նախարարների կոմիտեն նախագահում է Թուրքիան` արտգործնախարար Ահմեդ Դավութօղլույի ղեկավարությամբ: ԵԽԽՎ հունվարի նստաշրջանում ելույթներ են ունեցել ինչպես Ա.Դավութօղլուն, այնպես էլ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ Ադրբեջանի ճնշմամբ Թուրքիան հայ-թուրքական բանակցությունները տարավ փակուղի, և դիմելով Ա.Դավութօղլուին` հարցրել, թե ի՞նչ երաշխիք կարող են ունենալ Եվրախորհրդի անդամ պետությունները, որ այս անգամ Թուրքիան, լինելով նախարարների կոմիտեի նախագահող, որևէ երրորդ երկրի ճնշմամբ չի առաջնորդվի` անտեսելով Եվրոպայի խորհրդի համամարդկային արժեքները: Ա.Դավութօղլուն ընդգրկուն պատասխան է տվել` խուսափելով նշել Ադրբեջանի ուղղակի ճնշումների մասին, սակայն` իր պատասխանով հաստատել է այն, ինչի մասին խոսել էր հայ պատգամավորը: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Դավութօղլին ուղղակիորեն հաստատել է, որ այդ հարաբերությունները Թուրքիան կապում է հայ-ադրբեջանական հարաբերությունների և արցախյան հիմնախնդրի հետ: Նույնաբովանդակ պատասխան է տվել նաև Աբդուլլահ Գյուլը` կապված Հայոց ցեղասպանության հետ: Գյուլն ասել է, թե իր համար անընդունելի է Ցեղասպանություն եզրույթը, և առաջարկել ստեղծել հատուկ հանձնաժողով ու բացել արխիվները: Նա պատրաստակամություն է հայտնել ընդունել այդ հանձնաժողովի արդյունքները` հանձնաժողովում ընդգրկվելու կոչ անելով երրորդ երկրներին, որոնք նույնպես պնդում են Հայոց ցեղասպանության մասին: «Թուրքիայի քաղաքական առաջնորդները հաստատեցին այն, որ Թուրքիայի քաղաքական էլիտայի մտածողության փոփոխություն տեղի չի ունեցել: Առաջնորդվում են նույն մենթալիտետով, ինչով առաջնորդվում էին 1915թ., և ըստ էության` մենք գործ ունենք այնպիսի երկրի հետ, որը պատրաստ չէ առաջնորդվել ժողովրդավարական արժեքներով, պատրաստ չէ ունենալ քաջություն նայելու պատմական փաստերին և իրողություններին»,- ասում է Ն.Զոհրաբյանը: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա ինչպես ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հնարավոր է, որ Հայաստանն ընդհանրապես արձանագրություններից հետ կանչի իր ստորագրությունը: Ըստ Նաիրա Զոհրաբյանի` գործընթացները տանում են հենց դրան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter