HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանական խնդիրները` «Սարդարապատի» քննարկման առարկա

Փետրվարի 1-ին «ՄԻԺԻ» գրասենյակում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային խորհրդարանի «Բնապահպանության» հանձնաժողովի անդրանիկ նիստը: Բնապահպանական ամբողջական հայեցակարգ ստեղծելու անհրաժեշտությունից ելնելով քննարկման մասնակիցների կողմից առաջարկվեց ուսումնասիրել գոյություն ունեցող հայեցակարգերն ու ծրագրերը: Հանձնաժողովի մասնակիցները փաստեցին, որ Հայաստանի բնապահպանական հիմնախնդիրների լուծումը սերտորեն առնչվում են Հայաստանում առկա տնտեսական և քաղաքական կառավարման համակարգի հետ, և ի վերջո միայն քաղաքական համակարգի փոփոխությունը հնարավորություն կտա համակարգային լուծումներ տալ բնապահպանական հիմնախնդիրներին: Այդուհանդերձ կարևորվեց նաև այն հանգամանքը, որ առկա իրողությունների պայմաններում հասարակական, բնապահպանական տարբեր կազմակերպություններ և անհատներ պայքար են մղում հանրապետությունում բնապահպանական լրջագույն աղետներից խուսափելու համար: Մասնակիցների կարծիքով` այս հանձնաժողովը կարող է նաև գործնական օժանդակություն ցուցաբերել բնապահպանական նախաձեռնություններին տեղեկատվական և խորհրդատվական ոլորտներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter