HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԲՀԿ-ի «աչքի չընկնող» պատգամավորները զգայուն են դարձել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության փետրվարի 12-ի համագումարից առաջ խմբակցության պատգամավորների մի մասը շատ զգայուն է դարձել, եւ լրագրողների յուրաքանչյուր հարց նրանք ընկալում են ենթատեքստերով: Շատերը մտածում են, թե իրենց դեմ «որոգայթ» է լարված եւ խուսափում են շփումից: Սովորության համաձայն հարցը լսում են եւ, իրենց համար «վտանգ» տեսնելով, անմիջապես հիշում են, որ զբաղված են եւ հեռանում են կամ էլ անջատում են հեռախոսը: Նման իրավիճակում հայտնվեց նաեւ «Երեւանի շամպայն գինիների գործարանի» սեփականատեր, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վերսանդ Հակոբյանը: -Ինչո՞վ է պայմանավորված «Բարգավաճ Հայաստան» խմբակցության շարքերում Ձեր պասիվ դերակատարումը: -Իսկ ինչի՞ եք գտնում, որ պասիվ է իմ դերակատարումը: -Օրենսդրական նախաձեռնություններով հանդես չեք գալիս, ոչ էլ արձագանքում եք քաղաքական իրավիճակի փոփոխություններին: -Ինչո՞վ է պայմանավորված, որ Դուք հիմա ինձ զանգահարել եք: -Ցանկանում եմ նաեւ Ձեր` ԲՀԿ խմբակցության պատգամավորի կարծիքն իմանալ : -Չէ, ինչո՞վ է պայմանավորված Ձեր հարցերի շարանը: «Իմեննը» Դուք ուսումնասիրե՞լ եք ինձ: -Անցնեմ բուն հարցին: ԲՀԿ-ի համագումարից հետո քաղաքական դաշտում որեւէ բան կփոխվի: -Բայց ինչո՞ւ պետք է քաղաքական դաշտում որեւէ բան փոխվեր: Եթե մի կուսակցություն անում է համագումար, ուրեմն այդ համագումարից հետո քաղաքական դաշտում բա՞ն է փոխվում: -Ձեր կարծիքով` ուժերի տեղաբաշխում չի՞ լինի: -Այդ հարցերը մեր խմբակցության քարտուղարին հարցրեք, նա երեւի ավելի ճիշտ կպատասխանի: Իսկ եթե իմ կարծիքն եք ուզում իմանաք, ինձ թվում է` չի փոխվի: Լավ, մենք իրար հասկացանք: Ստեղ միտինգ է, մարդկանց հետ նստած եմ: Ցտեսություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter