Ռուբեն Հայրապետյանի հայհոյանքները ուղարկվել են նախագահին
«Հետքն» այսօր նամակ է ուղարկել ՀՀ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանին` կցելով պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունը, որում պատգամավորը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել «Հետքի» լրագրող Գրիշա Բալասանյանին:
«Հարգելի պարոն Սարգսյան, բազմիցս հայտարարել եք պաշտոնյայի օրինակելի վարքագծի անհրաժեշտության, հակառակի անընդունելիության եւ այդ պարագայում պատժի անխուսափելիության մասին,- գրված է նամակում,- ՀՀԿ խորհրդի անդամ Ռուբեն Հայրապետյանն իր վիրավորանքներով եւ անպարկեշտ արտահայտություններով նսեմացրել է լրագրողի պատիվն ու արժանապատվությունը: Նման պահվածքով Ռ. Հայրապետյանը ոչ միայն վարկաբեկում է իրեն, այլեւ աղավաղում պաշտոնյայի կերպարը: Հաշվի առնելով, որ Ռ. Հայրապետյանը ՀՀԿ խորհրդի անդամ է, խնդրում ենք նրա վարքագիծը քննարկման առարկա դարձնել կուսակցության խորհրդում եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, որպեսզի Ռուբեն Հայրապետյանն իրեն անպատիժ չզգա»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել