HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Հայաստանի ազատազրկման վայրերում խախտվում են միջազգային բանտային չափանիշները

Հոկտեմբերի 3-ին Հելսինկյան կոմիտեի նախաձեռնությամբ Ծաղկաձորում տեղի ունեցավ սեմինար-քննարկում` նվիրված մարդու իրավունքների պաշտպանությանը: Քննարկվեցին հատկապես փակ հաստատություններում մարդկանց նկատմամբ կիրառվող խոշտանգումները:

Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ներկայացրեց CPT-ի (Խոշտանգումների կանխարգելման կոմիտե, ԽԿԿ) հիմնական չափանիշները: Ձերբակալված անձն ունի 3 հիմնական իրավունք` զանգահարել իր ցանկացած մարդուն, փաստաբան և իր ցանկացած բժշկի մոտ բժշկական հետազոտություն անցնել:

Ըստ CPT-ի` Հայաստանի վերաբերյալ 2010թ.-ի զեկույցի` Հայաստանում հաճախ են խախտվում ձերբակալվածի այս իրավունքները, որոնց մասին նախօրոք պետք է տեղեկացվի ձերբակալվածը: Իր զեկույցում CPT-ին առաջարկում է, որ հարցաքննությունն անցկացնեն առավելագույնը 2 հոգի, դա արվի փաստաբանի ներկայությամբ: Ինչպես նաև ցանկալի է, որ հարցաքննության ընթացքը տեսաձայնագրվի, որին հետագայում կարող է ծանոթանալ նաև ձերբակալվածը:

Ա. Իշխանյանը կարևորվեց հատկապես վերջին կետը, որովհետև անձի իրավունքները նախ խախտվում են վերոնշյալ դեպքերում և հարցաքննության ժամանակ, երբ ձերբակալվածի վրա հաճախ ճնշում է գործադրվում և ցուցաբերվում վատ վերաբերմունք: Բացի այդ` հարցաքննությունը պետք է անցկացվի կոնկրետ հարցաքննության սենյակում, ոչ թե հարցաքննվողն անընդհատ տեղափոխվի սենյակից սենյակ:

Բացի այդ` հայկական բանտերում շարունակվում են հիերարխիկ հարաբերությունները, կոռուպցիան, խցերի գերծանրաբեռնվածությունն առաջացնում է ավելորդ լարվածություն, որը կարող է մղել հանցագործության: Ըստ CPT-ի չափանիշների` բանտարկյալի համար նվաստացուցիչ է նաև նրան հաճախակի բանտից բանտ տեղափոխելը, ինչն ազդում է նրա թե' ֆիզիկականի, թե' հոգեկանի վրա: Իսկ կոնկրետ Հայաստանում բանտարյկալներին հաճախ հենց դրանով էլ վախեցնում են:

Առանձին խնդիր է անչափահասների հարցը, որտեղ նույնպես կան բազմաթիվ բացեր: Անչափահասների դեպքում պետք է լինի հատուկ պատրաստված անձնակազմ, սենյակները լինեն ընդարձակ, լուսավոր, նորմալ կահավորված և առաջացնեն դրական զգացողություններ, ինչը Հայաստանում բացակայում է: Չի գործում նաև անչափահասների համար նախատեսված կարճաժամկետ մեկնումները: Առավելագույնը ծնողի մահվան դեպքում նրանց թույլատրում են հսկիչների ներկայությամբ մի քանի ժամով գնալ եւ մասնակցել հուղարկավորությանը:

Բուլղարիայի Հելսինկյան կոմիտեի նախագահ Կրասմիր Կանևը ներկայացրեց միջազգային բանտային չափանիշները: Սակայն դրանց մի մասը մնում է թղթի վրա, չեն կիրառվում բազմաթիվ երկրներում, լավագույն դեպքում դրանք կիրառվում են Արևմտյան Եվրոպայի որոշ երկրներում և ԱՄՆ-ի որոշ նահանգներում:

Ըստ այդ չափանիշների` յուրաքնաչյուր բանտարկյալ պետք է ունենա իր առանձին խուցը, իսկ խմբային կարող է մնալ իր ցանկության դեպքում: Սակայն Կ. Կանևի խոսքերով` սա ավելի շատ բացառություն է, քան գործող օրենք:

Պետք է հաշվի առնվեն նաև բանտարկյալների համատեղելիությունը, լինի նրանց դասակարգում, հաշվի առնվի նրանց տարիքը, առողջական վիճակը: Կանայք պետք է գտնվեն կանաց վերահսկողության տակ, ապահովվեն նրանց հիգիենիկ պայմանները, նորմալ սնունդը, համապատասխան բուժօգնությունը: Սակայն հաճախ այս կետերն անտեսվում են: Կան որոշ խնդիրներ` հատկապես առողջական համատեղելիության հետ կապված: Ըստ ՄԱԿ-ի չափանիշների` ՄԻԱՎ-ով հիվանդները չպետք է մեկուսացվեն մյուսներից: Մյուս կողմից` հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ բացասական դեպքեր են լինում բանտերում, կռիվներ ու ծեծկռտուք, դա կարող է հանգեցնել վարակի տարածման:  Կ .Կանևը նաև նշեց, որ Եվրադատարանը ուզում է հասնել այն բանին, որ ստեղծվեն հատուկ խցեր ծխողների և ոչ ծխողների համար:

Ա. Իշխանյանի խոսքերով` CPT-ի զեկույցն ու չափորիշիչները լրացուցիչ գորիծինքներ են, որպեսզի այս խնդիրները լուծվեն:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter