HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստորգետնյա հանքում մարդ է մահացել

Այսօր` առավոտյան ժամը 5-ի սահմաններում, «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության Կապանի Շահումյանի ստորգետնյա հանքում դժբախտ պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է ընկերության աշխատակից, 1977 թ. ծնված Արմեն Եղիազարյանը: Դեպքը տեղի է ունեցել առաջին հերթափոխի ժամանակ (գիշերը ժամը 00-ից մինչև առավոտյան 8-ը): 33-ամյա Արմենը արմատներով Սիսիանից է, տեղափոխվել էր Կապան և մոտ 7 տարի է կոմբինատում հորատող էր աշխատում: Ամուսնացած է, ունի 2 երեխա: Ըստ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության տարածած մամուլի հաղորդագրության` պատահարից անմիջապես հետո ընկերության արագ արձագանքման ջոկատը Արմեն Եղիազարյանին տեղափոխել է Կապանի բժշկական կենտրոն: Հանքի այն հատվածը, որում տեղի է ունեցել պատահարը, այժմ մեկուսացված է և գտնվում է ընկերության արագ արձագանքման ջոկատի հսկողության տակ: Դեպքի մասին զեկուցվել է Հայաստանի տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին, որի ներկայացուցիչներն կքննեն դեպքը: «Դինո գոլդ մայնինգ քամփնի»-ի ղեկավարությունը ցավակցություն է հայտնում մահացածի ընտանիքի և ընկերներին, հանքի բոլոր աշխատողներին: Ընկերությունից տեղեկացնում են, որ դժբախտ պատահարի մասին տեղեկատվություն կտրամադրվի միայն դեպքի պաշտոնական քննության ավարտից հետո: Մերի Սողոմոնյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter