Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Այսօր Խաչատուր Սուքիասյանի փաստաբաններ Արա Զաքարյանը և Արթուր Գրիգորյանը ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավարից ստացել են իրենց պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2010 թ. հոկտեմբերի 19-ի որոշումը: Նշված որոշմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով
, այսինքն` հանցագործության կատարմանը Խաչատուր Սուքիասյանի մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել