HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զենք-զինամթերք են հանձնել

Երեկ` ժամը 11.50-ին, մի քաղաքացի զանգահարել է  ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ու հայտնել, որ զենք-զինամթերք է թողնում Թոխմախի գերեզմանատան կենտրոնական մուտքի մոտ: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է  դիպուկահար հրացան և 7,62 մմ տրամաչափի 73 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Նույն օրը` ժամը 12.10-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ զենք-զինամթերք է թողնում մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանի մուտքի դռների մոտ գտնվող աղբարկղում: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ակոսավոր ինքնաշեն ինքնաձիգ, «Ֆ-1» նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի դատարկ պահունակ և տարբեր տրամաչափի 156 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Փետրվարի 8-ին` ժամը 16.00-ին, 61-ամյա  Գեորգի Բ.-ն ոստիկանության Վարդենիսի բաժնի  ծառայողների պահանջով ներկայացրել է տանը ապօրինի պահվող 20 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է քննություն:
Իսկ ահա ժամը 16.20-ին 26-ամյա  Գևորգ Գ.-ն ներկայացել է ոստիկանության Մարտունու բաժին և հանձնել 7,62 մմ տրամաչափի գնդացրի 36 փամփուշտ:
Նշանակվել է փորձաքննություն:
Նույն օրվա ժամը 17.10-ին 35-ամյա Վարդան Մ.-ն ներկայացել է ոստիկանության Դիլիջանի բաժին և հանձնել «ՌԳԴ-5» և «Ֆ-1» տիպի մեկական նռնակ` պայթուցիչներով, և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 115 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Փետրվարի 8-ին, ժամը 22.30-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հայտնել, որ զենք-զինամթերք է թողնում սրտաբանական ինստիտուտի դիմացի աղբարկղի մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում  հայտնաբերել է   «ԱԿՄ» ինքնաձիգ, ինքնաձիգի 1 պահունակ և  7,62 մմ տրամաչափի  16 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter