HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԲՀԿ-ն խուսափո՞ւմ է լրագրողներից

Այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների օրն է: ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներն ավելի շատ սպասում էին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներին, սակայն նրանք այդպես էլ չեն ներկայացել ճեպազրույցին: Նշենք, որ վաղը կուսակցության համագումարն է, եւ լրագրողների հարցերը հիմնականում համագումարին էին վերաբերելու: Առայժմ հայտնի չէ` ԲՀԿ խմբակցությունից որեւէ մեկը կհանդիպի՞ լրագրողներին, թե՞ ոչ: Այսօր բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներն իրենց կարծիքն են կիսում լրագրողների հետ, ինչպես քառօրյայի, այնպես էլ դրանից դուրս հետաքրքրությունն ներկայացնող հարցերի վերաբերյալ: ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի հեռախոսն անհասանելի է, իսկ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի բջջային հեռախոսին պատասխանեց նրա օգնականը: Վերջինիս ասելով` պատգամավորը գտնվում է մարզում եւ Երեւանում կլինի երեկոյան: ԲՀԿ խմբակցության գործավարուհին նույնպես տեղյակ չէր, թե ինչու խմբակցության պատգամավորները չեն ներկայացել ճեպազրույցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter