HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Wikileaks-ը և ՀՀ գլխավոր դատախազությունը

Հանրության ամբողջական և բազմակողմանի տեղեկատվություն ստանալու իրավունքը ապահովելու և նկատի ունենալով հանրային հետաքրքրվածությունը ԶԼՄ-ներով տարածված Wikileaks կայքի տեղեկատվության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի և Երևանում ԱՄՆ դեսպանի և դիվանագետների հետ հանդիպումների և դատախազության աշխատակիցների վերաբերյալ թրաֆիկինգի զոհերի, տուժողների հայտարարությունների մասին` ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է հետևյալը. Վերջին տարիներին ՀՀ գլխավոր դատախազությունը մեծածավալ նպատակաուղղված աշխատանքեր է կատարել մեր երկրում մարդկանց առևտրի և անօրինական միգրացիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: ՀՀ գլխավոր դատախազի հրամանով դեռևս 2005թ. հունիսի 8-ին ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության կազմում ստեղծվել էր առանձին ստորաբաժանում` մարդկանց առևտրի և անօրինական միգրացիայի (թրաֆիքինգի) դեմ պայքարի բաժին, ոում կենտրոնացված կերպով քննվում էին թրաֆիքնիգի վերաբերյալ քրեական գործերը: Դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլի ընթացքում ՀՀ դատախազության համակարգից հանվեց քննչական ապարատը, որի հետևանքով թրաֆիքինգի վերաբերյալ գործերի քննությունը իրականացվել է ՀՀ ոստիկանության տարածքային և համայնքային քննչական բաժիններում: Նշված հանցագործությունների կենտրոնացված քննության պրակտիկան վերականգնելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ստեղծվել է մարդկանց առևտրի  /թրաֆիքինգի/, թմրամիջոցների  ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցագործությունների քննության բաժին: Դատաիրավական բարեփոխումների 2-րդ փուլում ՀՀ գլխավոր դատախազության կառուցվածքում կատարված փոփոխություններից հետո ՀՀ գլխավոր դատախազի 30.11.2007թ. հրամանով ստեղծվեց մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն, որի վրա էլ դրվեց թրաֆիքինգի փաստերով հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ իրականացվող դատախազական հսկողությունը: Գլխավոր դատախազության հետևողական աշխատանքի արդյունքում Հայաստանը դուրս եկավ ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցներում նշվող  թրաֆիկինգի դեմ պայքարի հատուկ վերահսկողության երկրների 3-րդ խմբի ցանկից և տեղափոխեց 2-րդ խումբ, այսինքն` Հայաստանը դուրս եկավ թրաֆիկինգի դեմ պայքարի հատուկ վերահսկողության երկրների ցանկից: Ամերիկյան դիվանագետներին մարմնավաճառների հայտնած որոշ տեղեկությունների վերաբերյալ, թե իբր դատախազության աշխատակից Ա.Երեմյանը արել է օրինախախտումներ` ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ ժամանակին, այդ հայտարարությունների իսկությունը ստուգելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով անցկացվել է ծառայողական քննություն, ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, ստուգվել են բոլոր բողոքները: Ծառայողական քննության արդյունքներով և միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությամբ` այդ բողոքները չեն հիմնավորվել: ՀՀ գլխավոր դատախազությունում կարևորվում է նաև թրաֆիկինգի դեմ պայքարի ոլորտում համագործակցությունը միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաև դատախազների վերապատրաստումը, գիտելիքների հարստացումը և հմտությունների ձեռք բերումը: ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով` ՀՀ դատախազությունը 2008 թ. անցած ժամանակահատվածում այս ոլորտում իրականացրել է հետևյալ միջոցառումները. 2008թ. հունվար ամսին ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունը կազմակերպել է Երևան քաղաքի և Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի դատախազությունների ներկայացուցիչների մասնակցությունը «Հարավային Կովկասում ՀԿ-ների և կառավարության համագործակցությունը կանանց և երեխաների թրաֆիքինգի հանդեպ համատեղ պատասխանատվության զարգացում» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում «Հույս և օգնություն» ՀԿ-ի կողմից հունվարի 23-ից 24-ը և հունվարի 30-ից 31-ը Երևան քաղաքի «Ավիատրանս» հյուրանոցում կայացած վարժանքներին: 2008թ. փետրվար ամսին ՀՀ գլխավոր դատախազությունը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի և ԵԱՀԿ-ի ODIHR կազմակերպության հետ համատեղ կազմակերպել է փետրվարի 7-ից 8-ը Երևան քաղաքի «Կոնգրես» հյուրանոցում կայացած` քրեական գործերով միջազգային համագործակցության վերաբերյալ աշխատանքային սեմինարը: 2008թ. մարտի 27-ից 29-ը ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազները որպես փորձագետ մասնակցել են «Հույս և օգնություն» ՀԿ-ի և «Եվրոպական հանձնաժողովի» կողմից «Հարավային Կովկասում ՀԿ-ների և Կառավարության համագործակցությունը կանանց և երեխաների թրաֆիքինգի հանդեպ համատեղ պատասխանատվության զարգացում»  ծրագրի շրջանակներում կազմակերպված ուսուցում-վարժանքին, որի ընթացքում ներկայացրել է թրաֆիքինգի զոհերի դատավարական պաշտպանության հիմնախնդիրները, զոհերի փոխհատուցման վերաբերյալ միջազգային իրավական կարգավորումը, ՀՀ քրեական օրենսգրքում թրաֆիքինգի հանցակազմերի վերլուծությունը և սահմանազատումը հարակից ինստիտուտներից: 2008թ. մայիս ամսին ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունը կազմակերպել է Երևան քաղաքի և Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի դատախազությունների ներկայացուցիչների մասնակցությունը ԱՄՆ-ի «Միավորված մեթոդիստների օգնության կոմիտե» /UMCOR/ ՀԿ-ի Հայաստանի գրասենյակի կողմից` «Ի պատասխան մարդկանց թրաֆիքինգի խնդրի իրավապահ մարմինների կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում 2008 թ. մայիսի 26-ից մինչև հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում կազմակերպվող, թրաֆիքինգի դեմ պայքարին առնչվող հիմնախնդիրներին նվիրված նիստերին և թրաֆիքինգի ոլորտի մի խումբ փորձագետների հետ հանդիպումներին: «Դատախազության դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում դատախազների ամենամյա վերապատրաստման դասընթացների շրջանակներում պարբերաբար ներկայացվել է «Թրաֆիքինգի դեմ պայքարի քրեաիրավական միջոցները» թեմայով դասախոսություն: ՀՀ դատախազությունը 2009 թ. թրաֆիկինգի դեմ պայքարի ուղղությամբ կատարել է հետևյալ աշխատանքները. 2009թ. մայիսին ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության աշխատակիցը որպես փորձագետ մասնակցել է ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության և «Հույս և օգնություն» ՀԿ-ի կողմից Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում կազմակերպված, դատավորների, դատախազների, քննիչների, աշխատանքի պետական տեսչության աշխատակիցների համատեղ ուսուցում-վարժանքներին: 2009թ. ապրիլի 27-ից 30-ը  ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ներկայացուցիչը Թբիլիսիում մասնակցել է «Անչափահասների հարցերով արդարադատության»  թեմայով ուսուցում-վարժանքին: ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչը մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի և ենթախմբի աշխատանքներին, որտեղ նախապատրաստվում է թրաֆիքինգին առնչվող օրենսդրության փոփոխությունների և լրացումների նախագծերի փաթեթ: 2010.թ. հունիսի 21-ից 25-ին ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վ. Շահինյանը  մասնակցել է Բելգիայի Բրյուսել քաղաքում տեղի ունեցած «Անչափահասների արդարադատությունը հարավ-արևելյան Եվրոպայում և Եվրոպական հարևանության քաղաքականության երկրներում» թեմայով կլոր սեղանի քննարկումներին: ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Ա.Ղամբարյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի և ենթախմբի աշխատանքներին, որտեղ նախապատրաստվում է թրաֆիքինգին առնչվող օրենսդրության փոփոխությունների և լրացումների նախագծերի փաթեթ: 2010թ. մարտի 20-ից ապրիլի 10-ը ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանը և նույն վարչության դատախազ Արթուր Ղամբարյանը մասնակցել են «Թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում համագործակցությունը» թեմայով ԱՄՆ-ում կազմակերպված ուսումնաճանաչողական այցին: Վարչության ավագ դատախազ Ա.Մարուխյանը մասնակցել է 27.02.2010թ. ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի /ՄԱԶԾ/ Երևանում կազմակերպած թմրանյութերի, մարդկանց թրաֆիկինգի, փողերի լվացման և այլ անդրազգային կազմակերպված հանցավորությամ դեմ պայքարի վերաբերյալ համակարգչային վերապատրաստման ծրագրին: Վարչության դատախազ Վ.Հովհաննիսյանը 2010 թ. ապրիլի 14-ից 24-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում մասնակցել է «Քրեական դատավարությունում մեղադրյալի իրավունքերի պաշտպանությունը» թեմայով կազմակերպված ուսումնաճանաչողական այցին: Վարչության ավագ դատախազ Ա.Մարուխյանը մայիսի 14-ին մասնակցել է ՀՀ ԱԳՆ` ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության և ՄՄԿ-ի հետ համատեղ կազմակերպած «Քրեական արդարադատության հակազդումը մարդկանց շահագործմանը /թրաֆիկինգին/, առնչությունները անդրազգային կազմակերպված հանացավորության հետ» թեմայով սեմինարին: Վարչության պետի տեղակալ Ա.Դավթյանը մասնակցել է հոկտեմբերի 17-ից 22-ը Վիենայում կազմակերպված Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ՄԱԿ-ի Կոնվենցիայի անդամ-երկրների կոնֆերանսի 5-րդ նիստին: Վիճակագրություն 2008թ. ընթացքում մարդու առևտրի հետ կապված հանցագործությունների փաստով նախաքննությունը կատարվել է 15 քրեական գործով, որից 12 քրեական գործը քննվել է ՀՀ քրեական օրենսգրքի 132, 1321 հոդվածների հատկանիշներով, 2-ը` ՀՀ քր. Օր.-ի 166-րդ հոդվածով: 2008թ. դատարան է ուղարկվել 5 քրեական գործ` 9 անձի նկատմամբ: Նշված գործերից 3-ով կայացվել է մեղադրական դատավճիռ. ամբաստանյալները դատապարտվել են երկարատև ազատազրկման`մինչև 7 տարի 6 ամիս ժամկետով: 2009թ. ՀՀ քրեական օրենսգրքի 132, 1321, 168-րդ հոդվածներով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության վարույթում քննվել է 21 քրեական գործ: 2009թ. դատարան է ուղարկվել 11 քրեական գործ: 16 անձի նկատմամբ 8 քրեական գործով կայացվել են մեղադրական դատավճիռներ` մինչև 13-14 տարի ազատազրկում ժամկետներով: 2010թ. ընթացքում թրաֆիքինգի դեմ իրականացվող պայքարի ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունը դատախազական հսկողություն է իրականացվել ՀՀ քրեական օրենսգրքի 132 և 132.1 հոդվածներով հարուցված 13 քրեական գործի նախաքննության նկատմամբ, որից 4-ը 6 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 2-ի վարույթները կասեցվել են, 3-ը միացվել է այլ քրեական գործերի, 4-ի նախաքննությունը շարունակվում է: Նշված գործերով մեղադրվել են 9 կին: ՀՀ գլխավոր դատախազությունը մշտապես հրապարակայնորեն ներկայացրել է կատարված աշխատանքները, դրանց արդյունքները, և եթե դիվանագիտական պրակտիկայում ընդունված է զրուցակից կողմին ասել մի բան, հայտնել շնորհակալություն կատարված աշխատանքի համար, իսկ զեկուցագրերում նշել բոլորովին այլ բան, այդ հանգամանքը դուրս է դատախազության մեկնաբանության ոլորտից: ՀՀ գլխավոր դատախազությունը մշտապես հայտնում է այն, ինչ ամրագրված է կատարված աշխատանքներով, հանցավորության դեմ պայքարի վիճակագրությամբ և արդյունքներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter