HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

«Կառավարությունում ամենաթույլը ԱԳՆ-ն է»

«Այսօր հիմնական իրադարձություններն ընթանում են ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափում ու բանակցություններում, այլ դրանց շուրջ»,- խոսելով արտաքին քաղաքականության մասին` նշեց ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:

Մոտ ապագայում կհրապարակվի միջազգային փաստահավաք խմբի զեկույցը ԼՂՀ-ի վերաբերյալ, իսկ Ադրբեջանը միջազգային տարբեր հարթակներ է օգտագործում` հարցը քննարկելու համար: Բանախոսի կարծիքով` Ադրբեջանը այժմ որդեգրել է նաեւ մեկ այլ ուղղություն: Տարբեր երկրների խորհրդարաններում փորձում է այնպես անել, որ որոշումներ ընդունվեն Ղարաբաղի հետ կապված: «Հայաստանի դիվանագիտությունը որեւէ համարժեք քայլ չի անում: Չնայած ադրբեջանցիները բազմաթիվ սխալներ են թույլ տվել, բայց մեր դիվանագետները դրանցից չեն օգտվում»,- ասաց Դ. Շահնազարյանը: Նրա խոսքերով` պետք է աշխատանք տարվի հետեւյալ ուղղությունով` պատերազմը սկսել է Ադրբեջանը, զինադադարը պարտադրվել է նրան, սակայն նա հրաժարվում է կատարել 1995 թ. փետրվարին հրադադարի ռեժիմի ապահովման վերաբերյալ ստորագրված փաստաթղթի եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձեւերի պահանջները: Դավիթ Շահնազարյանի գնահատմամբ` կառավարության կազմում ամենաթույլն աշխատում է արտգործնախարարությունը:

Նրա կարծիքով` ստեղծված ծանր իրավիճակն արդյունք է 2008 թ. սկսված ներքաղաքական խորը եւ անընդհատ խորացող ճգնաժամի: Իսկ ելքը, ըստ նրա, մեկն է` ազգային համաձայնության հասնել արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների միջոցով:

Ինչ վերաբերում է ապագա ընտրությունների ժամանակ ընդդիմության ներքին պայքարին, ապա, ըստ Շահնազարյանի, հայտնվել են ինչ-որ ուժեր, որոնք փորձում են քաղաքական դաշտում ներկայանալ իբրեւ ՀԱԿ-ի ընդդիմություն: Իսկ ՀԱԿ-ն իր հիմնական խնդիրն է համարում արտահերթ ընտրությունները եւ իշխանափոխությունը:

Խոսելով արաբական աշխարհում վերջերս տեղի ունեցող իրադարձությունների մասին` Շահնազարյանը նշում է, որ դրանք չափազանց վտանգավոր են ոչ միայն մեր, այլեւ տրածաշրջանի համար` միջազգային անվտանգության տեսանկյունից` նշելով, որ համաշխարհային անվտանգության համակարգը լուրջ նորացումների կարիք ունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter