HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիմում` դատախազությանը. փորձաքննության ենթարկել Սոֆի Դևոյանի և պարսկահայերի համար կառուցվող շենքը

Այսօր առավոտվանից Facebook սոցիալական ցանցում Բաղրամյան և Պռոշյան փողոցների բնակիչների կողմից մեծ աղմուկ է բարձրացվել, քանի որ Բաղրամյան 21 հասցեում Սոֆի Դեւոյանի և պարսկահայ ընտանիքի կողմից կառուցվող շենքի ապագա «մանսարդը» զրկելու է իրենց տներն արևից:

Քաղաքապետի ֆեյսբուքյան էջի պատին տեղադրված բնակիչների հաղորդագրություններում նշվում է, որ նախկին Երքաղխորհրդի նվագախմբի շենքի տարածքը (292.0քմ) Երևանի քաղաքապետի 19.03.2001թ. թիվ 243 որոշմամբ տրամադրվել է «Սոֆի Դևոյանի պարի և հոգու թատրոն» ՊՓԲ ընկերությանը:

Այնուհետև, անհասկանալի ձևով, 2004թ. նշված հողամասը առուվաճառքի պայմանագրով ձեռք է բերվել Արա Սուքիասյանս Սալմասի կողմից (ըստ նոր սեփականատիրոջ բառերի` մեկ հարկ Սոֆի Դևոյանին տրամադրելու պայմանով):

«Խոսքի իրավունք» միավորումը տարակուսանք է հայտնում այն առիթով, որ, փաստացի, հասարակական նշանակության օբյեկտը /նվագախմբի շենք/, Երեւանի քաղաքապետի որոշմամբ 2001թ. տրամադրվել է մեկ այլ հասարակական նշանակության օբյեկտի համար /«Սոֆի Դեւոյանի պարի և հոգու թատրոն»/, սակայն հետագայում վերավաճառվել բնակելի շենք է կառուցելու համար: Ի՞նչ հիմքերով է դա կատարվել:

«Խոսքի իրավունք» միավորումը այդ հիմքերը պարզելու համար դիմում է դատախազությանը` շինարարական և տեխնիկական փորձաքննության ենթարկել Սոֆի Դևոյանի և պարսկահայերի կառուցվող բնակելի շենքը: Այդ ընթացքում ճիշտ կլինի, որ քաղաքապետարանն արգելի Բաղրամյան 21 հասցեում հարևանների լույսի հաշվին մանսարդի շինարարությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter