Ոստիկանները փակել են ճանապարհը
Այսօր առավոտյան ժամը 07:30-ից ոստիկանները փակել են Գյումրու Սայաթ-Նովա փողոցը: Նրանք թույլ չեն տալիս Երեւան երթի գնացող ավտոմեքենաներին փողոցից դուրս գալ: Ինչպես տեղեկացնում է «Ասպարեզ» ակուբի նախագահ Լևոն Բարսեղյանը, ոստիկանական 25 մեքենա և 150 ոստիկան փակել են փողոցի բոլոր խաչմերուկները:
Ժողովուրդը հետզհետե հավքվում է Սայաթ-Նովա փողոցում: Ոստիկանները ոչ մի բացատրություն չեն տալիս: Հիշեցնենք, որ այսօր վրացական համարանիշերով մեքենաների տերերը երթով պետք է հասնեին կառավարության շենքի մոտ` բողոքի ակցիա անցկացնելու նպատակով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել