Այսուհետ Թաթուլ Մանասերյանը գիտությամբ է զբաղվելու
ԱԺ նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Թաթուլ Մանասերյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին գիտական գործունեությամբ զբաղվելու նպատակով: «Ես արդեն ներկայացրել եմ հրաժարականի դիմումը: Սա հենց առաջին առիթն է ձեզ ներկայացնելու գիտական աշխատանքները եւ իմ թիմը»,- ասում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր Թաթուլ Մանասերյանը:
Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ում տեղեկատվություն էր տարածվել, որի համաձայն` Մանասերյանն իբր ազատվել է աշխատանքից ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով: Այս մասին նա ասաց. «Կան լրատվամիջոցներ, որոնք պարապ են մնում եւ սկսում են այդպիսի լուրեր տարածել: Քաղաքակիրթ հարաբերություններ կան իմ եւ Ազգային ժողովի միջեւ»,- պատասխանեց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե այժմ ինչպես պետք է լրագրողները ներկայացնեն , Մանասերյանին, նա պատասխանեց` ես միշտ եղել եմ տնտեսագետ եւ ավելի շատ գիտությամբ եմ զբաղվել:
Մեկնաբանել