HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանցի երեխաները կրկին «օդից կախված են» Թուրքիայում

Ստամբուլի Գեդիկփաշա թաղամասի հայ ավետարանական եկեղեցում գտնվող հայաստանցիների անլեգալ կրթօջախի սաները եւ ընդհանրապես հայաստանցի երեխաները, որոնք Թուրքիայի օրենքներով իրավունք չունեն հաճախել պոլսահայ վարժարաններ ու լիցեյներ, վերջերս ստացել էին նման իրավունք: Կրթօջախի փոխտնօրեն Դոնարա Բեբուրյանն ասում է, որ հայաստանցի երեխաները ազատ ունկնդրի կարգավիճակ ունեն այդ հաստատություններում, սակայն ոչ բառացի իմաստով: Բանն այն է, որ Թուրքիայի քաղաքացի չհանդիսացող երեխաները նմանապես սովորում են այդ հաստատություններում, ինչպես իրենց հայրենակիցները, սակայն չեն ստանում ատեստատ:

Ըստ էության, նախկինի համեմատ, երբ անլեգալ կրթօջախի սաները 5-րդ դասարանից հետո անուս էին մնում, այս փոփոխությունը կարելի է առաջընթաց համարել: Սակայն առկա է էլ ավելի կարեւոր խոչընդոտ: Դ. Բեբուրյանն ասում է, որ իրենց սաներից 2-3-ի ծնողները երեխաներին պոլսահայ վարժարաններից կրկին հետ են բերել իրենց կրթօջախ, քանի որ դրանցում ուսուցումը գերազանցապես թուրքերեն է: Փոխտնօրենը նշում է, որ իր տեղեկություններով պոլսահայ հաստատություններում միայն մայրենին է հայերեն ուսուցանվում, իսկ մյուս առարկաները՝ ըստ ուսուցչի հայերեն իմացության: 

Մյուս կողմից առկա է արեւելահայերենի եւ արեւմտահայերենի տարբերությունը, ինչը լրացուցիչ դժվարություն է երեխաների համար: Բեբուրյանը օրինակ է բերում իր նախկին աշակերտներից մեկին, որն իր ազգանունը պոլսահայ վարժարանում գրել է -յան վերջավորությամբ, սակայն դա համարել են ուղղագրական սխալ՝ նշելով, որ ճիշտը -եան տարբերակն է, ինչն էլ զարմացրել է 5 տարի այլ բան սովորած երեխային:

Առկա վիճակը նոր մոլորության մեջ է գցել Գեդիկփաշայի դպրոցի ծնողներին ու ուսուցիչներին, իսկ հարցի իրական լուծումը, ասել է թե տարածքի տրամադրումը կրթօջախին, շարունակում է մնալ Թուրքիայի կառավարությունից կախված, որը, բնականաբար, առանձնապես մտահոգված էլ չէ խնդրով:  

Մեկնաբանություններ (1)

karen
Te che estegh kotorvecin erexeqi masin mtatselov, uzum en turqery hogatarutyun cucaberen?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter