HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգին և նրան ուղեկցող պատվիրակությանը, որի կազմում են ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, պաշտոնատար այլ անձինք: Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին, նշելով, որ ուրախ է հերթական անգամ Երևանում նրան հանդիպելու համար: Երկկողմ հարաբերությունների ամրապնդման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման առումով Հանրապետության ղեկավարը կարևորել է պարբերական հանդիպումները: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը նշել է, որ Օբամայի վարչակազմին միանալուց հետո արդեն երրորդ անգամ է այցելում Հայաստան և ուրախ է, որ իր այցով ևս նպաստում է հայ-ամերիկյան կապերի ամրապնդմանը: «Պարոն նախագահ, ինչպես Դուք նշեցիք, այս պարբերական հանդիպումները, նաև փետրվարին Մյունխենում Ձեր հանդիպումը պետքարտուղարի հետ, իսկ անցյալ տարի` Վաշինգտոնում նախագահ Օբամայի հետ հանդիպումը և, իհարկե, իմ այս այցը Հայաստան, ցույց են տալիս մեր երկրների միջև կապերի ամրությունը»,- ասել է Ջեյմս Սթայնբերգը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter