HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Ս. Սարգսյանին Փ. Բուզանդի հարկադրաբար օտարված բնակիչներից

Մեծարգո պարոն Նախագահ Ձեզ են դիմում «պետական շահերի համար» իրենց բնակարանները բռնի ձևով զոհաբերած Փ. Բուզանդի բնակիչները: Շուտով կլրանա վեց դաժան տարիները, երբ մենք դարձանք անօթևան, մոռացված մի զանգված, որոնք չունեն ոչ' ընտրության, ոչ' անձնագրերի ժամկետը երկարացնելու, ոչ' զինակոչիկից պահանջվող տեեկանք բնակավայրից ստանալու իրավունք` քանզի մենք չունենք հասցե: Հաճախակի բարձր անբիոններից հնչում են «մարդու իրավունքների պաշտպանների» ձայները, սակայն դրանք մնում են «Ձայն բարբարո անապատի»: Դուք Ձեր նախընտրական ելույթներում խոստացաք հետևողական լինել և դրական լուծում տալ անօթևանների հարցում: Սակայն դա մատնվեց լռության: Զայրույթի, վիրավորանքի, բարոյական, նյութական և ֆիզիկական համբերության բաժակը լցվել է: Բայց ասում են` հույսը վերջինն է մահանում: Այդ հույսը գուցե Դու՞ք եք: Միգուցե Դուք հիշեք և կատարեք Ձեր խոստումը` տալ մեզ առաստաղ մեր գլխավերևում և վերջ տալ այս ամոթալի երևույթին, երբ մեր հայրենիքի քաղաքացիները չենք: Հարգանքներով` Գ. Ղարիբյան, Գր. Ղարիբյան, Ս. Բաղդասարյան, Տ. Զարիկյանց, Ա. Ղասաբյան, Լ. Ղասաբյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter