Հիմա էլ Տիգրան Արզաքանցյանը. նա «Երկիր» օրաթերթից պահանջում է 3 մլն 568 հազար դրամ
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը դատի է տվել «Երկիր» օրաթերթին: Նա պահանջում է հերքել օրաթերթի հունվարի 13-ի համարում «131 դեմք ու դիմակ» խորագրի ներքո` իր մասին տպագրված հոդվածը: Պատգամավորը նաև պահանջում է 3 մլ 568 հազար դրամի փոխհատուցում. 3 մլն դրամը` վիրավորանքի և զրպարտության միջոցով հասցված վնասի, 500 հազարը` փաստաբանական, իսկ 68 հազարը` դատական ծախսերի համար:
Պատգամավորը հոդվածից հետո նամակ է ուղարկել «Երկիր» օրաթերթին, որին պարբերականը փետրվարի 5-ին անդրադարձել է «Նամակ ենք ստացել» նյութում. «Մեր թերթի 13.01.2011ի համարում, «131 դեմք ու դիմակ» խորագրի տակ, ներկայացրել էինք պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանին: Վերջինս մեզ նամակ է ուղարկել` պահանջելով ամբողջությամբ հրապարակել: Շատ գրագետ, մաքուր հայերենով, կիսահրապարակախոսական կիսափիլիսոփայական էսսե, ուր փառաբանում է իր երիտասարդության տարիների «Երկիր» օրաթերթը եւ փնովում նորը: Նաեւ մի տեղեկանք է ուղարկել Հրանտ Բագրատյանի ստորագրությամբ. վերջինս ժխտում է, թե ինքը ինչ-որ ժամանակ Տիգրան Արզաքանցյանի մասին ասել է. «Էդ լակոտը մեր կոնյակի պատիվը գցում է Ռուսաստանում»:
Մենք պարոն Արզաքանցյանին առաջարկում ենք հետեւյալը. եթե նա այցելի խմբագրություն եւ սպիտակ թղթի առջեւ նույնքան գեղեցիկ հայերենով գրի նույն նամակը, սիրով կհրապարակենք»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել