HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զարուհի Փոստանջյանի եղբորը տեղափոխել են «Նուբարաշեն»

Այսօր` ժամը 10:00-ին, Զ. Փոստանջյանը գնացել է Երևանի Կենտրոն քրեակատարողական հիմնարկ ԱԱԾ շենքում: Այստեղ նա տեղեկացել է, որ իր եղբայրն այնտեղ է և փոխանցել է եղբոր հագուստները: Պահանջել է մուտք գործել մեկուսարան, սակայն նրան կրկին արգելել են: Ժամը 11.30 այդ հիմնարկի պետ Զաքարյանը զանգահարել է Զ. Փոստանջյանին և հայտնել, որ նա կարող է մուտք գործել մեկուսարան: Զ. Փոստանջյանն այդ հեռախոսազանգից հետո գնացել է մեկուսարան և տեղեկացել, որ իր եղբորը` Տիգրան Փոստանջյանին, այսօր` ժամը 11:30-ին, համաձայն ԱԱԾ քննչական վարչության 01.03.2011, # 81536 գրության, տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ: Տ. Փոստանջյանի փաստաբան Հայկ Ալումյանն այս տեղափոխումը մեկնաբանում է որպես Տ. Փոստանջյանի նկատմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի քրեական տարրերի միջոցով ճնշում գործադրելու փորձ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter